>

Հոգնե՞լ եք մաշկի խնամքի թանկարժեք ու անօգուտ տարբեր միջոցներ օգտագործելուց, այնպես չէ՞: Ժամանակն է այս ամենն ուղղակի դեն նետել ու սկսել սնվել ճիշտ սննդակարգով՝ ավելի գեղեցիկ ու առողջ մաշկ ունենալու համար: Ձեզ ենք ներկայացնում այն 10 սննդամթերքը, որոնք առողջ տեսք կհաղորդեն ձեր մաշկին և դրա հետ մեկտեղ, դուք ձեզ առավել լավ կզգաք:

 10  Կարմիր պղպեղ: Կարմիր պղպեղը համեղ բանջարեղեն է, որը կարելի է վայելել ինչպես հում, այնպես էլ պատրաստած վիճակում: Այն պարունակում է օրգանիզմի C վիտամինի օրեկան պահանջի 100 տոկոսից ավելին: Այն նաև պարունակում է դիետիկ մանրաթելեր ու վիտամին B6, կարոտինոիդ, որը կանխարգելում է կնճիռների առաջացումն ու նպաստում մաշկի արյան շրջանառությանը, որի արդյունքում այն ավելի թարմ ու երիտասարդ տեսք է ստանում: Կարոտինոիդները նաև պայքարում են ակնեների առաջացման դեմ: Կարմիր պղպեղի կալորիականությունը ընդամենը 30 է, և այն բավականին հագեցնող է՝ դրա մեջ պարունակվող մանրաթելերի շնորհիվ:

 9  Սև շոկոլադ: Սև շոկոլադը հարուստ է անտիօքսիդանտներով, ճարպաթթուներով: Սև շոկոլադի անտիօքսիդանտները կանխում են մաշկի չորությունը, ինչպես նաև մաշկը պաշտպանում արևի վնասվածքից: Կակաոն հանգստացնում է զարկերակները, լավացնում արյան շրջանառությունը, որն էլ նպաստում է ավելի առողջ մաշկ ունենալուն:




Քոչարյանի զոհերը

 8  Սաղմոն: Սաղմոնը հրաշալի միջոց է սթրեսի, անհանգստության ու դեպրեսիայի դեմ պայքարելու համար: Սաղմոնը նաև ապահովում է D վիտամինի օրեկան չափաբաժինը: Միգուցե արդեն գիտեք, որ վիտամին D-ն օգտակար է սրտի, ոսկորների, ուղեղի ու հաստ աղու առողջության համար: Այն կանխարգելում է հաստաղու քաղցկեղը, սրտային ու ոսկրային հիվանդությունները, ինչպես նաև դեպրեսիան:
Սաղմոնը նաև հարուստ է օմեգա 3 ճարպաթթուներով, հրաշալի միջոց է բորբոքումների, ակնեների ու կնճիռների դեմ պայքարելու համար:  Սաղմոնը օգտակար է ինչպես մաշկի, այնպես էլ մազերի համար:





 7  Կոկոսի յուղ: Կոկոսի յուղը հագեցած ճարպեր ամենահարուստ պարունակող սնունդն է, որի կալորիականության 90 տոկոսը հագեցած ճարպերից է բաղկացած:  Այն պարունակում է այնպիսի թթուներ, որոնք ուժեղ հակաբակտերիալ ազդեցություն ունեն ու պաշտպանում են վիրուսներից, վարակներից ու ակնեներից: Կոկոսի յուղը նաև հարուստ է վիտամին E-ով, որը նպաստում է փափուկ ու անկնճիռ մաշկ ունենալուն: Կոկոսի յուղը նաև առողջարար է վահանաձև գեղձին:  Յուղը կարելի է օգտագործել ինչպես սննդի մեջ, այնպես էլ որպես մաշկի քսուք:

 6  Կանաչ թեյ: Դե այո, կանաչ թեյը սնունդ չէ, այլ ըմպելիք, սակայն դրա տերևները բույսից են: Կանաչ թեյը հարուստ է անտիօքսիդանտներով ու բացառիկ ամինաթթվով` L թեանինով, որը հանգստացնում է նյարդերը:
Եփվելու ընթացքում կանաչ թեյի բույսից այնպիսի հակաօքսիդանտներ է արտազատվում, որոնք հարուստ են հակաքաղցկեղային ու հակաբորբոքային հատկություններով: Կանաչ թեյը նաև օգտակար է արյան բարձր ճնշումը կանխարգելման համար: Ավելի լավ արդյունքների համար անհրաժեշտ է ամեն օր երեք բաժակ կանաչ թեյ խմել:


 5  Սպանախ: Սպանախը օգտակար ու սննդարար մթերք է, որը պարտադիր է օգտագործել ամենօրյա սննդակարգի մեջ: Դուք կարող եք ատել սպանախը, սակայն այն հարուստ է երկաթով, քլորոֆիլով, վիտամիններ E-ով, C-ով և A-ով: Սպանախը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են մաշկային ամեն տեսակ խնդիրների դեմ: Օգտագործեք այն ձեր ամենօրյա սննդակարգում ու կհամոզվեք: Սպանախ օգտագործելով՝ դուք ամբողջությամբ կմաքերեք ձեր մաշկը:

 4  Սերմեր: Կանեփի, արևածաղկի, դդմի, կտավատի սերմերը՝ բոլորն էլ օգտակար են մաշկի համար: Դդմի և արևածաղկի սերմերը հարուստ են սելենով (Se), վիտամին E-ով, մագնեզիումով ու սպիտակուցներով: Սելենն ու սպիտակուցները պաշտպանում են կնճիռներից: Վիտամին E-ն պահպանում է մաշկի խոնավությունը, մագնեզիումը հանգստացնում է նյարդերը: Կանեփի ու կտավատի սերմերը, որոնք հարուստ են օմեգա 3-ի ճարպաթթուներով, մաշկը պաշտպանում  են ակնեներից ու կնճիռներից: Բացի այդ, այս սերմերը հարուստ են նաև սպիտակուցներով: Այս սերմերը կարող եք օգտագործել, օրինակ, աղցանի կամ թթվասերի մեջ ավելացնելով:

 3  Նեխուր: Մաշկի համար չափազանց օգտակար է նեխուրը: Շատերը թերագնահատում են այս մթերքը, սակայն այն պարունակում է վիտամին K, որը չափազանց օգտակար է արյան շրջանառության համար ու օգնում է նվազեցնել արյան բարձր ճնշումը: Նեխուրը նաև նյարդերը հանգստացնող հատկություն ունի, իսկ ինչպես գիտեք, սթրեսը կարող է վնասել մաշկը, նպաստել միգրենի  ու նույնիսկ քաղցկեղի առաջացմանը:
Նեխուրը նաև պարունակում է բնական նատրում, կալիում և ջուր և պաշտպանում է ջրազրկումից: Դե իսկ ջրազրկումը նշանակում է մաշկի չորություն ու կնճիռներ: Այս մթերքը պետք է օգտագործել ամեն օր կամ գոնե օրումեջ, և կարող եք հանգիստ լինել, քանի որ այն ցածր է իր կալորիականությամբ:



 2  Պապայա: Պապայան հրաշալի միրգ է, որը նաև հարուստ պատմություն ունի և, իհարկե, բազմաթիվ սննդարար հատկություններ: Այս մրգի կալորիականությունը շատ ցածր է՝ 100 գրամում ընդամենը 39 կկալ, և բացի այդ, այն չի պարունակում խոլեստերիին: Այնպես որ, եթե փորձում եք նիհարել, ապա օգտագործեք պապայա՝ հաշվի առնելով նաև դրա օգտակար հատկություննները:
Այս միրգը հարուստ է ֆրուկտոզով ու օգտակար է մարսողության համար: Հակաօքսիդանտ սննդարար նյութերի թվում են վիտամին C-ն ու E-ն և բետա կարոտինը, որոնք օգտակար են բորբոքումների և ակնեների կանխարգելման համար:

 1  Գազար: Գազարը օգտակար է ոչ միայն աչքերի, այլև մաշկի համար: Այն հատկապես օգտակար է ակնեներից մաշկի մաքրման համար: Գազարը հարուստ է վիտամին A-ով: Այն կանխարգելում է մաշկի արտաքին շերտի բջիջների գերարտադրությունը: Կամ, այլ կերպ ասած, այն մաքուր է պահում մաշկի ծակոտիները:
Վիտամին A-ն նաև օգտակար է կանխելու մաշկի քաղցկեղի առաջացումը:

Իհարկե, պարտադիր չէ բոլոր այս սննդամթերքներն ամեն օր օգտագործել, սակայն եթե կարողանաք դրանցից մի քանիսն իսկապես ամեն օր ներառել ձեր սննդակարգում՝ հրաշալի կլինի: Աշխատեք հեռու մնալ արագ պատրաստվող սննդից, չափազանց մեծ քանակությամբ շաքարից: Առողջ սնվեք ու առողջ եղեք, ու առողջ ու գեղեցիկ տեսք կունենաք:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->