>

Այս օրերի ռազմական գործողությունների տրամաբանությունը բերեց մի հանգրվանի, որտեղ մենք ունեինք վտանգ Ստեփանակերտի նկատմամբ ռազմական գործողությունների հետագա ծավալման, որն իր ետևից կբերեր խնդիրներ Մարտունու, Ասկերանի և մնացյալ շրջաններում:

Սա ցավալի և կարելի է ասել պարտադրված որոշում էր, որը վարչապետ քննարկել է և ԳՇ պետի հետ, և Պաշտպանության նախարարի հետ, և ԱՀ նախագահի հետ, և այլ մարմինների հետ:




Քոչարյանի զոհերը

Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե որպես իշխանություն, բա՞ց թողնվեց կարևորագուն ստրատեգիական պահը: Իշխանությունը չպատկերացրեց, որ մեր դեմ կռվելու են բայրաքթարները, ՆԱՏՕ-ի հզոր բանակներից մեկը: Իսկ մենք պատրաստ էինք ավելի շատ 90-ականններ սկզբիմի քիչ թարմացված պատերազմին: Ընդունում եք, որ պրեցեսն անցավ իշխանության կողքով, չնկատեցիք, որ այլևս մյուս Հայաստան-Ադրբեջան պատերազմը չի լինելու:





Ըստ Ավինյանի, այս որոշումը չի կայացվել հապճեպ, այլ կայացվել է բոլոր վտանգներն ու ռիսկերը գնահատելով:

«Պետք է գիտակցենք, որ այն ուժը, որին բանակը դիմակայել է, չի եղել միայն Ադրբեջանը, եղել է թուրքական հրամկազմը, բերված ահաբեկիչները, անթիվ-անսահման զինատեսակները, որոնք որ ուղղակի թափվել են Արցախի գլխին:


Սա միանշանակ այլ տրամաբանությամբ պատերազմ է եղել, և միանշանակսա ունեցել է իր ազդեցությունը մեր բանակի մարտուանկության, և մեր մոտ ծագած խնդիրների վրա:



Այն մարդիկ, որոնք եղել են առաջնագծում, կարող են հավաստել, որ նույնիսկ թուրք չեն տեսել, այսինքն, պատերազմն ընթացել է առանց տեսանելի թշնամու:  Անընդհատ եղել են հրետանային ու հրթիռային հարվածների տակ, տեղեր են եղել, որ խրամատները հավասարեցվել են գետնին:

Այն մարդիկ, որոնք այս ճանապարհն անցել են, իրենք իրականում գիտեն ինչ է կատարվել, և ինչ պատերազմ է սա:  Ոչ թե Երևանում ասֆալտային ֆիդայինները, որոնք որ խոսքերով թուրքեր կճղեն, ամեն ինչ էլ կջարդեն, կփշրեն»,-ասել է փոխվարչապետը:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->