>

Մեզ հաճախ թվում է, թե մեր ընտրյալը յուրահատուկ է և շահեկանորոն տարբերվում է մնացած բոլոր տղամարդկանցից: Սակայն, պարզվում է, որ կան հատկություններ, որոնք բնորոշ են ուժեղ սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Ահա’ դրանցից տասը:

1.Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, ունակ չեն սիրել ինքնամոռաց:




Քոչարյանի զոհերը

2.Բոլոր տղամարդիկ խանդում են կնոջ անցյալին:





3.Եթե տղամարդը չի խանդում կնոջը, չի հետաքրքրվում նրա գտնվելու վայրով, ապա դա սեր չէ, այլ ավելի շատ փոխշահավետ համատեղ կյանք, ասենք՝ հանուն երեխայի:

4.Ի՞նչն է միավորում բազմաթիվ ամուսնացած և ազատ տղամարդկանց: Եվ առաջինները, և մյուսները «տրվում են երազանքներին»’ մտածելով անհասանելի կանանց մասին, որոնց հետ, ի դեպ, երբեք չէին ամուսնանա:

5.Տղամարկանց հետ շատ հեշտ է: Ուտելիք, սեքս, մաքուր վերնաշապիկ, բարգավաճում և կնոջ հավատը, որ իր ընտրյալը կատարյալ է: Տղամարդկային ողջ փիլիսոփայությունը տեղավորվում է այս հինգ բաղադրիչների շրջանակում: Այն դեպքում, երբ կանանց մոտ դրանք հասնում են 50-ի:


6. Եթե տղամարդն ասում է, որ ինքն է ձեզ համար ընտրել նվերը, ասենք’ կլատչի տեսքով, ավելի լավ է ձևացրեք, թե հավատացիք:

7. Տղամարդիկ ընկերություն են անում այն կանանաց հետ, որոնց կետ կցանկանային լինել, սակայն ուշացել են:



8. Տղամարդը «ոտքի տակ ընկնող» ինչ-որ մեկը չէ, այլ կնոջ համար անդադար անհանգստության պատճառ, եթե, անգամ, դուք միասին չեք:

9. Երբ տղամարդիկ գանգատվում են միայնությունից, ապա պարզապես կոկետություն են անում: Նրանք ուղղակի հաճույք են ստանում բացարձակ ազատության մեջ ապրելուց:

10. Բոլոր տղամարդիկ վախենում են պատասխանատվությունից: Բայց երբեմն խուսափում են խոստովանել դա:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->