>

«Վերջին կետը դեռ դրված չէ, դավաճանները կհեռանան, ու ամեն ինչ լավ կլինի։ Սա պատերազմական իրավիճակին համահունչ է։ Արցախում և ամենուր դավաճաններ էին։ Հետաքրքիր բան ասեմ. մարդիկ կան, որ Արցախի նախագահի վրա են կասկածում, բայց նա Տավուշի կամ Մեղրիի հետ ի՞նչ կապ ունի, էդ հո Արցախի նախագահը չի՞ Մեղրիի հարցը լուծողը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, գեներալ Արկադի Կարապետյանը։


Հարցին՝ ովքե՞ր էին դավաճանները, Արկադի Կարապետյանը նշեց, որ դա ժողովուրդը ինքը կորոշի, ամեն ինչ շատ պարզ է: «Վերջապես մի օր ժողովուրդն առանց որևէ մեկին լսելու մի բան պետք է որոշի՞, թե՞ ոչ»,- ասաց նա։








Քոչարյանի զոհերը

Իրավիճակն Արցախում, Կարապետյանի խոսքով, լարված չէ, քանի որ այս պահին շատ քաղաքացիներ քաղաքում չեն։


«Շուշին ընկավ դավաճանության պատճառով։ Ընդհանրապես 70 կմ հեռու վերևում կարիդորով գալիս էին, հրետանին կրակելու հրաման չուներ, գալիս են հասնում Շուշի, նոր սկսում էին կրակել։ Իմ անձնական կարծիքն է սա։ Երևանի տեսակետի հետ կարող է չհամընկնել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ պայքարելու ենք, հաղթելու ենք, ուղղակի ճիշտ ենք պայքարելու. այդքանը։



Сообщение Արցախում և ամենուր դավաճաններ էին. Շուշին ընկավ դավաճանության պատճառով. Արկադի Կարապետյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->