>

Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի հետ ձեռքբերված պայմանավորվածությունները




Քոչարյանի զոհերը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները:





Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը ՝ ամփոփելով երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը։


«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, որոնք արձանագրվել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:

Ռեջեփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման հասնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:



Բացի այդ, երկու երկրների ղեկավարները կարևորել են լիակատար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումը, որը թույլ է տվել դադարեցնել ռազմական գործողությունները, և պայմանավորվել են հետագայում սերտ փոխգործակցության մասին ՝ հայտարարությամբ նախատեսված միջոցառումների համալիր իրագործման համատեքստում:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->