>

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում, հայտարարել է, թե սա դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել և միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։


Պարոն Ծառուկյանի այս թեզի մտացածին լինելը ակնհայտ է դառնում շատ կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22-ին ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ կողմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը։







Քոչարյանի զոհերը

Այս թեզը նա կրկնել է նաև հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուտաալիքին տված հարցազրույցում։

Հետևաբար՝ հոկտեմբերի 28-ին որևէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը։


Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը կալանքից ազատվելուց հետո հայտարարեց, թե կամավորական ջոկատ է կազմում, որ անձամբ է գլխավորելու։


Հարցազրույցում պարոն Ծառուկյանը չհայտնեց, թե ռազմաճակատի ո՞ր հատվածում է կռվել իր ջոկատը։ Փաստն այն է, որ պատերազմի տարեգրությունը նման ջոկատի գոյություն չի արձանագրել։ Գուցե խոստացված բազմամարդ ջոկատի չգոյությու՞նն է ի վերջո դարձել Շուշիի անկման պատճառ»:

Сообщение Մանե Գևորգյանի կոշտ պատասխանը Գագիկ Ծառուկյանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->