>

PanARMENIAN.Net — Հայկական զինված ուժերն Արցախում գործել են սպառազինության և ռազմական տեխնիակայի մատակարարումների առումով տոտալ բլոկադայի պայմաններում ու արել առավելագույնը, Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» ընթացքում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նա խոսել է Արցախում պատերազմի դադարեցման համաձայնագրի, ռազմական գործողությունների բնույթի ու հայկական կողմի դեմ համախմբված թշնամական ուժերի մասին։ Նախարարի խոսքով՝ պաշտպանության բանակը հնարավոր առավելագույնն է արել Ադրբեջանական գերսպառազինված բանակի, ՆԱՏՕ-ում երկրորդ բանակն ունեցող Թուրքիայի ու հազարավոր վարձկան-ահաբեկիչների դեմ։




Քոչարյանի զոհերը

ՊՆ ղեկավարը նշել է, որ Արցախում մարտերը դադարեցված են, հատուկենտ կրակոցներ կան, «լուրջ լռություն է» և արագորեն տեղակայվում են ռուս խաղաղապահները։




PanARMENIAN.Net ը հավաքել է նախարարի հարցազրույցի ուշագրավ հատվածները։

— Վիրավորական եմ դիտարկում համաձայնագիրը դավաճանություն ու պարտություն պիտակավորելը։ ՊՆ ամբողջ համակարգը՝ զորահավաքային ռեսուրսը, կառավարությունը, սփյուռքն արել են առավելագույնը, որ մենք կարողանանք հաջողության հասնել։ Եղել է այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ, որ գործել ենք սպառազինության և ռազմական տեխնիակյի մատակարարումների առումով, կարելի է ասել, տոտալ բլոկադայում։ Ռազմական գործողություններից բացի՝ ինչ կատարվել է թիկունքային ապահովման և սպառազինության, տեխնիկայի ապահովման տեսանկյունից, կարելի է նաև հերոսամարտ անվանել։ Անհնարինն է արվել։

 Մեծ խնդիր ենք ունեցել հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց 5-րդ սերնդի միջոցները, որն Ադրբեջանն օգտագործել է Թուրքիայի օգնությամբ, որոշ պարագաներում անհնար է դարձրել մեր արձագանքը։ Խնդիրը 5-րդ սերնդի պատերազմի մեջ է։ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունեցող երկիրը, բացահայտ է պատերազմել մեր դեմ։


— Համաձայնագրի որոշումը կայացվել է իրադրության լուրջ վերլուծության արդյունքում։ ԶՈւ-ն, ԳՇ-ն, ՊՆ-ն պարբերաբար երկրի ղեկավարին օպերատիվ իրավիճակն են ներկայացրել։

— Շուշիի շուրջ դինամիկ գործողություններ են եղել։ Մեր մամուլի խոսնակն ուղիղ եթերում մի իրավիճակ էր նկարագրում, բայց արդեն այլ իրավիճակ էր։ 24 ժամ հրետակոծվել է քաղաքը, որոշ ժամանկահատվածում հաջողության էինք հասնում, բայց քաղաքը պաշարված, շրջափակված էր։ Մինչև վերջին օրը Շուշիում մեր ուժերն են եղել, բայց դրանք ազդեցիկ չէին կարող լինել ամբողջական վերահսկողության համար։


— Շարունակելու ենք ԶՈւ-ում մեր բարեփոխումները, գերժամանակակից սպառազինումը, վերափոխելու ենք մեր զորահավաքային համակարգը, որն իրականում այսպիսի պատերազմի ժամանակ խնդրահարույց էր։ Մենք պատերազմից ուժեղ ենք դուրս եկել։

— Համաձայնագիրն առավելագույնն էր, որ կարող էինք ունենալ, խաղաղապահ ուժերի՝ ՌԴ դաշնության խաղաղապահների տեղակայման առումով` սա լավագույն տարբերակն էր, որ մշակվեց կարճ ժամանակում։ Մենք շնորհակալ ենք ՌԴ-ին, որ այդ աջակցությունը ստացանք, խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթուղթը խաղաղարարներին է վերաբերվում։

Հարցազրույցի ավարտին ՊՆ ղեկավարը նշել է, որ կառույցը ներքաղաքական գործընթացներին չի խառնվում, բայց նաև կոչ է արել համախմբվելու՝ թույլ չտալով գործընթացներ, որոնք կարող են վնասել ԶՈւ-ին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյմեբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->