>

1. Առաջ ես ասում էի. «Ամեն ինչ կփոխվի»: Հետագայում հասկացա, որ ամեն ինչ փոխելու համար միայն մեկ բան է անհրաժեշտ, որ ես ինքս փոխվեմ: (Ջիմ Ռոն)

2. Մեր մեծագույն թերությունն այն է, որ շատ շուտ ենք հանձնվում: Հաջողության հասնելու ամենաճիշտ ճանապարհը ևս մեկ անգամ փորձելն է: (Թոմաս Էդիսոն)

3. Անհաջողությունն ուղղակի նորից սկսելու հնարավորություն է, սակայն՝ ավելի իմաստուն: (Հենրի Ֆորդ)




Քոչարյանի զոհերը

4. Եթե խնդիրը կարելի է լուծել, չարժե դրա համար անհանգստանալ: Եթե խնդիրն անլուծելի է, անհանգստանալն անիմաստ է: (Դալայ Լամա)





5. Նույնիսկ, եթե դուք շատ տաղանդավոր եք և մեծ ջանքեր եք գործադրում, որոշ արդյունքների համար ժամանակ է անհրաժեշտ: Չեք կարող երեխա ունենալ մեկ ամսից, նույնիսկ, եթե միանգամից 9 կնոջ հղիացնեք: (Ուորեն Բաֆեթ)

6. Ես չեմ պարտվել: Ես ուղղակի գտել եմ 10,000 ճանապարհ, որոնք չեն աշխատում: (Թոմաս Էդիսոն)

7. Կյանքում մեկ անգամ հաջողությունը բոլորի դուռն էլ թակում է, բայց շատերն այդ պահին գտնվում են մոտակա գարեջրատանը և ոչ մի թակոց էլ չեն լսում: (Մարկ Տվեն)

8. Ես անձամբ սիրում եմ սերուցքով ելակ: Բայց ձուկը, չգիտես՝ ինչու, նախընտրում է որդեր: Այդ իսկ պատճառով, երբ ձկնորսության եմ գնում, մտածում եմ ոչ թե այն, թե ես ինչ եմ սիրում, այլ այն, թե ինչ է սիրում ձուկը: (Դեյլ Կառնեգի)


9.  Առավոտյան արթնանալիս հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ պետք է անեմ»: Գիշերը քնելուց առաջ հարցրու. «Ի՞նչ եմ արել»: (Պյութագորաս)

10. Աղքատ, անհաջողակ, ապերջանիկ և անառողջ՝ դա այն մարդն է, ով հաճախ է օգտագործում «վաղը» բառը: (Ռոբերտ Կիյոսակի)

11. Ծերերը երիտասարդներին հաճախ խորհուրդ են տալիս խնայել փողերը: Դա վատ խորհուրդ է: Մի՛ կուտակեք մանրադրամները: Ծախսեք ձեր վրա: Ես կյանքում նույնիսկ մեկ դոլար չեմ կուտակել, մինչև 40 տարեկանս: (Հենրի Ֆորդ)



12. Ես ուզում եմ, նշանակում՝ կլինի: (Հենրի Ֆորդ)

13. Ծանր աշխատանքը այն կուտակված հեշտ գործերն են, որոնք չեք արել այն ժամանակ, երբ պետք է անեիք: (Ջոն Մաքսվել)

14. Դասը, որ քաղել եմ, և որին ողջ կյանքս հետևում եմ, այն է, որ պետք է փորձել և փորձել և կրկին փորձել, բայց երբեք չհանձնվել: (Ռիչարդ Բրենսոն)

15. Արա՛ այսօր այն, ինչ ուրիշները չեն ուզում անել: Վաղը կապրես այնպես, ինչպես ուրիշները չեն կարողանում: (Ջարեդ Լետո)

16. Եթե ուզում ես ունենալ այն, ինր երբեք չես ունեցել, ստիպված ես անել այն, ինչ երբեք չես արել: (Կոկո Շանել)

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->