>

«Մենք հասկանում ենք, որ թևակոխում ենք այլ ժամանակահատված, բոլորովին այլ իրավիճակ։ Ու իմ պատկերացմամբ՝ շատ ավելի կարևոր է մտածել ապագայի մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանը։


Բաբայանն ընդգծեց. «Այս պահի դրությամբ մի քիչ ծանր է, որովհետև դեռևս նոր է այդ ամենը։ Առհասարակ կարևորն այն է, որ գոնե Արցախը կա ու կլինի։ Ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը մնա։ Իսկ այն, որ պետք են փոփոխություններ, այն էլ արմատական՝ փաստ է։ Բայց պետք է այնպես անենք, որ էլ ավելի չվտանգվի Արցախի ապագան: Փոփոխությունը չպետք է լինի միայն անհատների ու անձերի, որովհետև եթե նույն ոճով ենք շարժվելու՝ ծեծելով ու ջարդելով, ոչնչի չենք հասնի։ Պետք է խոսենք փիլիսոփայության ու տեսլականի փոփոխության մասին։ Այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ… մենք պարտվել ենք ոչ թե թուրքին ու ադրբեջանցուն կամ ահաբեկիչներին, մեր տղաները՝ 18 տարեկանները, կոտորել են նրանց, մենք պարտվել ենք ինքներս մեր ազգային զզվելի բնավորություններին։ Դրա մասին դեռ մեծն Խորենացին էր գրում։ Այդ էգոիզմը, անձնապաշտությունը, անձնական, նեղ կեղտոտ շահերը հանրայինից վեր դասելը պետք է փոխվի հասարակության մեջ։ Սա է մեզ հետ տեղի ունեցել»։








Նրա խոսքով՝ մենք պատմությունը լավ չենք ուսումնասիրել, շարունակում ենք նույն ոճով. «Սկսվել է արդեն աթոռակռիվը նույնիսկ այս վիճակում։ Այն, որ պետք են արմատական փոփոխություններ՝ խորաթափանց, լայնորեն, միանշանակ է։ Արցախի քաղաքական ու կառավարական ոլորտում պետք են այդ փոփոխությունները՝ միանշանակ։ Ոչ ոք դրա հետ վիճել չի կարող։ Բայց պետք է այնպես անենք, որ էլ ավելի չվտանգենք մեր ապագան։ Մեր արյան մեջ ձկներ չորսանք, չեմ էլ ասում՝ պղտոր ջրում։ Պետք է փրկենք այն, ինչ մնացել է։ Իսկ փրկել կարող են միայն բարձր պրոֆեսիոնալները, հայրենասերները ու պարզապես լավ մարդիկ։ Բարոյական բարձր նորմեր, բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված մարդիկ կարող են Արցախը նոր իրավիճակում փրկել։ Ամեն ինչ պետք է լինի այնպես, որ չվտանգենք երկիրը»։


աղբյուր



Сообщение Մենք թուրքին, ադրբեջանցուն ու ահաբեկիչներին չենք պարտվել, մենք պարտվել ենք появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->