>

««Ժառանգությունը» ողջունել է նախագահի նախաձեռնությունը՝ սկսել քաղաքական խորհրդակցություններ եռակողմ համաձայնագրից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական, տնտեսական և նաև սոցիալական իրավիճակի հետ կապված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Այն հանդիպումը, որը կայացավ երեկ, հենց այդ խորհրդակցությունների մասն էր։ Քննարկել ենք և՛ համաձայնագիրը՝ իր բոլոր կետերով հանդերձ, դրա հնարավոր վատթար ու ծանր ազդեցությունը Հայաստանի պետականության վրա, թե ինչպես պետք է կարողանա պարտության առաջ կանգնած պետությունը հաղթահարել այդ ամբողջը, հնարավոր ելքը նաև Հայաստանի սոցիալական, հանրային բևեռացումը կանխելու ուղղությամբ։ Նշվեց, որ քաղաքացիական խոր հակասությունները կարող են մեզ միայն հեռացնել առանց այն էլ ձախողված իրավիճակի լուծումներից։ Ընդգծվեց այն գաղափարը, որ պետության բոլոր ինստիտուտները, որոնցից կարևորագույնը իրենից ներկայացնում է նախագահը, պետք է իրենց ջանքը ներդնեն հնարավորինս արդյունավետ ելքերի մատնանշման ուղղությամբ»։




Քոչարյանի զոհերը

Հարցին՝ վտանգավոր չէ՞ այս փուլում վարչապետի հրաժարականի պահանջը, Նարինե Դիլբարյանը պատասխանեց. «Այս փուլում ամեն ինչ վտանգավոր է։ Այդ կետերով մենք կորցնում ենք ոչ միայն Արցախի տարածքները, այլև Մեղրին, Մեղրիով անխափան ռուսական սահմանապահների հսկողությամբ բեռներ ու մարդիկ պետք է տեղափոխվեն՝ Հայաստանի պետականության համար մեծագույն վտանգներ են պարունակում։ Դա ականներով լցված փաստաթուղթ է։ Առաջին տարբերակով մենք նույնիսկ Տավուշի շրջանի գյուղեր էինք հանձնում, իհարկե Կրեմլի տարբերակում դա չկար։ Բայց խիստ մտահոգիչ է, մենք հայտարարություն ենք ընդունել և կարծում ենք, որ այս կետերով ընդունված փաստաթուղթը դուռ է բացում դեպի նոր պատերազմներ։ Ուժեղացած ու փաստորեն հաղթած Ադրբեջանը՝ նաև Ռուսաստանի մասնակցությամբ, հասավ իր նպատակին։





Ես այսօր սոցիալական ցանցերով ծանոթացա Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության գեներալի շատ հետաքրքիր մեկնաբանության, որ մեր գենշտաբից և Հայաստանից տեղեկությունները ուղիղ գնացել են Կրեմլ, իսկ Կրեմլից՝ Էրդողանին։ Մեր բոլոր գործողությունների մասին տեղյակ է եղել Էրդողանը, և ըստ այդմ՝ կնքվել է հերթական Պուտին-Էրդողան դաշինքը։ Այդ դաշինքի հետևանքով մեր քաղաքական իշխանությունը, չհասկանալով դա, տուրք տալով ապատեղեկատվությունների, դարձավ թիրախ։ Այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրն է հասկանալ, թե մեր ռազմավարական դաշնակցությունը աշխարհի հետ ինչպիսին պետք է լինի, և ամենակարևորը՝ մենք ինչ քայլեր պետք է ձեռնարկենք Պուտին-Էրդողան դաշինքին դիմագրավելու համար»։


Ըստ նրա՝ ստորագրված կետերով մենք ոչ միայն չենք հեռանում պատերազմից, այլև կանգնում ենք դեպի նոր պատերազմ տանող ճանապարհին. «Իսկ այդ նոր պատերազմում Ադրբեջանն ու Թուրքիան ավելի հզոր կլինեն, քանի որ հիմա էլ Մեղրիի միջոցով դեպի Նախիջևան տանող ճանապարհներն ամրակայվում են։ Եկեք դա բոլորովին չհամադրենք Լաչինի միջանցքում մեր անխափան բեռնափոխադրում ու ուղևորափոխադրում ապահովելու հետ։ Մեր Արցախի բնակչության զգալի մասը զրկվեց իր տներից, իր ամբողջ ունեցվածքից, դարձավ փախստական։ Մենք չգիտենք, թե նրանց ինչպես ենք տեղավորելու։ Ոչ մի երաշխիք չկա, որ նրանք կկարողանան այնտեղ վերադառնալ ու ապրել։

Հայաստանն այսօր խնդիր ունի այդ մարդկանց տեղավորելու և ոչ թե նոր առասպելներ հորինելու, թե իրենք որքան քաջաբար են կռվել։ Այո՛, քաջաբար կռվողները քաջաբար կռվել են, բայց Հայաստանը պետք է ունենար ազգային անվտանգություն, բայց դա տեղի չի ունեցել։ Մենք ստորագրել ենք նոր փաստաթուղթ, որը մեզ կտանի նոր պատերազմ, որտեղ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի ուժեղացած են լինելու։



Փոխանակ մտածենք, թե ինչ ենք անելու այդ հազարավոր արցախցիների հետ, իսկ մենք պատասխանատվություն ու պարտք ունենք այդ մարդկանց առաջ, մենք հիմա քննարկում ենք կեղծ օրակարգեր, հերոսությունների առասպելները փորձում ենք վերախմբավորել, չենք ընդունում մեր սեփական սխալները, որոնք կատարվել են, չենք ձեռնարկում մեր անվտանգային համակարգն ուժեղացնելու ու քաղաքական դիրքորոշումն ամրացնելու ոչ մի քայլ։ Մենք սրանով խիստ մտահոգված ենք: Այս ճանապարհը մեր ճանապարհը չէ: Այն բոլոր քայլերը, որոնք կտանեն դեպի Հայաստանի ինքնիշխանության ամրակայում, մեր օրակարգում են»։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->