>

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

– Արցախում 4 կուսակցություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ի՞նչ է տեղի ունենում Արցախում իրականում, և ի՞նչ է մտածում Արայիկ Հարությունյանը դրա մասին:

– Ըստ Արցախի Սահմանադրության՝ երկրի նախագահը չի կարող առաջին մեկ տարվա ընթացքում հրաժարական տալ: Դա սահմանադրական պահանջ է, այնպես որ՝ այդ առումով, կարծում եմ, հավելյալ մեկնաբանություն տալու անհրաժեշտություն չկա:




Քոչարյանի զոհերը

– Նաև լուրեր էին շրջանառվում, որ Արայիկ Հարությունյանը պատանդ է Արցախում՝ նախորդ իշխանությունների կողմից:


– Այդ տեղեկությունները, որ տարածում են, աբսուրդի ժանրից են: Որևէ մեկը որևէ մեկին պատանդ չի վերցրել:




– Արայիկ Հարությունյանը երեկ կոչով դիմեց հայաստանյան բոլոր կուսակցություններին, որ պատրաստ է հանդիպումների շարք սկսել Ստեփանակերտում: Արդեն առաջարկներ կա՞ն:

– Այո, եղել են, բայց այդ հանդիպումները հրապարակային չեն լինելու, ավելի շատ ներքին հանդիպումներ են, որոնց ժամանակ նախագահը պատրաստ է ներկայացնել այն իրականությունը, որը կա, ստեղծված իրավիճակը: Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ցանկություն կունենան հանդիպելու, հարթակը բաց է: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք կուսակցությունների հետ այդ քննարկումները ծավալել:

– Այն տարածքները, որ հակառակորդին պետք է անցնեն նոյեմբերի 15-ից հետո, քաղաքացիները կարո՞ղ են այս ընթացքում այցելել:


– Ես կարող եմ ավելին ասել. այս պահին բավականին մեծ թվով մարդիկ վերադառնում են, Ստեփանակերտի լույսերն արդեն վառված են:

– Արցախում քաղաքացիներն ընկճված չե՞ն: Օրինակ՝ Երևանում մարդիկ ցույց են անում, հնարավո՞ր է նման բան լինի նաև Արցախում:

– Մարդիկ համարժեք են ստեղծված ընկճված իրավիճակին: Ընկճվածության հարցը ես չեմ ուզում այս պահին քննարկել: Ես կարող եմ ընդամենը ասել, որ բնակիչները գալիս են իրենց տները, այսօր տեսանք, որ պատերն են մաքրում, տներն են մաքրում: Մեր Ստեփանակերտը վերակենդանանում է այս ծանր փորձությունից, դառնությունից հետո:

– Հիմա շատ է խոսվում դավաճանության մասին, որ Շուշին չէր ընկնի, եթե դավաճաններ չլինեին: Սրա մեջ կա՞ ճշմարտության հատիկ:


– Ես չեմ կարծում, որ այդտեղ դավաճանության հարց է եղել, որովհետև եթե դավաճանության հարց լիներ, Շուշիի ընկնելուց մի քանի օր առաջ նախագահն այնտեղից տեսաուղերձով չէր դիմի ժողովրդին և չէր ասի՝ եկեք, Շուշին պաշտպանեք, որովհետև մենք գտնվում ենք օրհասական վիճակում: Իրականում մինչև Շուշի հասնելը մեր բանակը բավականին ծանր վիճակի մեջ էր հայտնվել, և Շուշին պաշտպանելու համար մեզ լրացուցիչ ուժեր էին պետք։ Եվ, ցավոք սրտի, բացի արձագանքներից, հեռախոսազանգերից՝ մենք ուրիշ այլ աջակցություն չունեցանք։

– Ծառուկյանը հայտարարել է, որ չպետք է սպասեին մինչև Շուշին էլ հանձնեն ու նոր գնային ստորագրեին։

– Ոչ մեկը չի եկել, մեզ լրացուցիչ ուժեր էին պետք։ Եվ եթե չլիներ իմ հայտնի գրառումը, Ստեփանակերտն էլ չէր լինի այսօր։

– Այդ գրառումը իրավիճա՞կ փոխեց։

– Կարծում եմ՝ այո։

Сообщение Եվ եթե չլիներ իմ հայտնի գրառումը, Ստեփանակերտն էլ չէր լինի այսօր․ Վահրամ Պողոսյանը մանրամասներ է հայտնում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->