>

Պաշտպանության նախկին նախարարը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ շատ վատ փաստաթուղթ է հայ ժողովրդի առաջ դրված։

Զինված ուժերի ղեկավարության առաջարկով պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր: 168.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ և ԱՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։




Քոչարյանի զոհերը

«Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված տարածաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ, ու պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր։ Բայց այն, որ այս ամենը խոսում է նրա մասին, որ ոչ թե բանակը, այլ պետությունն է պարտվել, և շատ վատ փաստաթուղթ է հայ ժողովրդի առաջ դրված, դա միանշանակ է, և դրա պատասխանատվությունը պետք է կրի այսօրվա իշխանությունը: Պատասխանատվության չափն էլ թող որոշի ժողովուրդը»,- ասաց Օհանյանը։





Հարցին, թե ի՞նչ ելքեր է տեսնում, ինչ-որ բան հնարավո՞ր է փոխել` Օհանյանը պատասխանել է, որ ցանկացած իրավիճակում կազմակերպված պետական կառավարման գործունեությունը միակ ճանապարհն է դժվար իրավիճակից դուրս գալու համար:


Անդրադառնալով քաղաքական 17 ուժերի՝ Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքին՝ ՊՆ նախկին նախարարն ասել է` ժողովուրդը բացատրություն է պահանջում, և գործող իշխանությունները, քանի որ մենք նաև պառլամենտական երկիր ենք, ԱԺ-ն պետք է ժողովրդին այդ բացատրությունը տա:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից Սեյրան Օհանյանը մեկնել էր Արցախ, որտեղ մասնակցել էր Շուշիի ինքնապաշտպանության կազմակերպման մարտավարության մշակմանը։



Read more: https://armeniasputnik.am/karabah/20201111/25280685/paterazm-kangnecnelnayd.html

Сообщение «Պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր, բայց… դրա պատասխանատվությունը պետք է կրի այսօրվա իշխանությունը ». Սեյրան Օհանյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->