>

Տիգրանը հերոսացել է՝ զո հված զինծառայողների մարմինները կրակի տակից հանելու ու նրանց տեղափոխելու ճանապարհին։ 24 տարեկան Տիգրան Ավագյանը Հորադիզի շրջանի N զորամասում էր ծառայում։ Բանակ էր զորակոչվել 1 ամիս առաջ։ նա ռազմական բժիշկ էր,

loading...



բուժծառայության պետ։ Տիգրանը եղել է մարտի ամենաթեժ կետում։ Տիգրանի մանկության ընկերը՝ Սամվել Հունանյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցի ընթացքում պատմում է, որ Տիգրանը, հավատարիմ մնալով իր երդմանը, փրկել է հարյուրավոր կյանքեր ու անմահացել է հոկտեմբերի քսանյոթին՝ զոհված զինծառայողների մարմինները կրակի տակից





հանելու ու մարտի դաշտից նրանց տեղափոխելու ճանապարհին։ Հերոսը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ էր։ Վերջերս լեյտենանտի կոչում էր ստացել։ Դժվար պահերին ընկերներին օգնող Տիգրանի բացակայությանը համակերպվելը շատ դժվար է։ Ընկերները ասում են՝ Տիգրանը


աչքի է ընկել իր բարությունով, բոլորին օգնելու պատրաստակամությունով։ Տիգրանը սովորել է Երևանի թիվ 46 ավագ դպրոցում։ Նրա պատմության ուսուցչուհին էլ շեշտում է, Տիգրանն ուներ սիրուն ժպիտ, աչքերից միշտ լույս էր ճառագում․ «մարդկային բոլոր լավ հատկանիշներն մեջ կային, միշտ այնքան կիրթ էր, դաստիարակված էր՝



առանց որևէ ավելորդության»: Տիգրանի դասընկերուհին` Սյուզաննա Խանզադյանը, պատմում է, որ ցանկացած հարցում Տիգրանն օգնում էր իրեն․ «Տիգրանի հետ երեք տարի կիսել եմ դպրոցական նստարանը։ Շատ խելացի էր, համեստ էր, բարի էր։ Ես լավ չէի տեսնում և ամաչում էի ակնոց կրել, ինքը միշտ ստուգողական աշխատանքների

ընթացքում սևագրի վրա գրատախտակից արտագրում էր ինձ համար իմ տարբերակի առաջադրանքները, որ հասցնեի մինչ դասի ավարտը գրել բոլորը՝ երբեմն չհասցնելով իրենը»։ Սյուզաննայի՝ միշտ կրկնվող հարցին, թե ինչ է ցանկանում դառնալ Տիգրանը, միշտ հաստատակամ պատասխանել է, որ վիրաբույժ․ «Ասում էր, որ կյանքեր փրկեմ… Այդպես կյանքեր փրկելով էլ՝ հենց ինքը անմահացավ»։ Արփինե Հակոբյան

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin