>

Կոլյա Շահգելդյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Տան իրերն ենք հավաքում և յուրաքանչյուր իրի հետ հիշում, թե որը որտեղից, ինչ դժվարությունով և ինչ վարկով ենք գնել, բերել տուն։ Տան որ սենյակի վրա ինչքան ամիս ենք տանջվել և նորոգել։









Քոչարյանի զոհերը

Անձրև է Քարվաճառումս։ Նույնիսկ երկինքն է մեզ միացել։ Ես տենց էլ չեմ հասկանա երբեք, թե հանուն ինչի ինձանից խլե ցին կիսակառույց (որի կառուցման համար դեռ չորս միլիոն վարկ պետք է մուծեմ ՎՏԲ բանկին) և դեռ չապրած իմ տունը և, առավել ևս, հայրական տունս,

եթե մենք Քարվաճառի դիրքերի ամբողջ երկայնքով նույնիսկ մի սանտիմետր չենք թողել թշնամին առաջ գա։ Դժվար էլ կարողանամ ես բոլորիդ բացատրել, թե ինչ է նշանակում կառուցել 2 տուն Քարվաճառում, թողնելով մի կողմ կյանքը, ընկերներ կորցնելով պահպանել


յուրաքանչյուր թիզ հողը և հետո վաղ առավոտյան թաքստոցի մեջ լսել «իջեք տուն, ձեր վեշերը հավաքեք, որ ամսի տասնհինգին պիտի հանձնենք շրջանը»։ Ուղեղս միգուցե հասկանում է, սակայն այ սիրտս և աչքերս չեն չորանում։ Թողնել 2 տուն և գնալ «ընգնել քուչեքը»։ Միակ մխիթարանքս



հավանաբար այն է, որ ես և եղբայրս ողջ և առողջ մնացինք։ Փառք Տիրոջը։ Գնանք և կրկին կառուցենք, կրկին սկսենք 0-ից, սակայն թե ինչ սրտով… դժվար գիտակցենք։ Հ. Գ. Այս ողջ ընթացքում Նկար չէի հրապարակել։ Այնտեղ Այսպիսի տրամադրություն էր։ Այնտեղ, սահմանին, սակայն ոչ թե հիմա և ոչ այս պահին։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->