>

Թեփոտումն ու մազաթափությունը տարածված խնդիրներ են, որոնք հաճախ ծագում են երկարատև սթրեսներից հետո, ինչպես նաև սխալ սննդակարգի և մազերի խնամքի անորակ միջոցների օգտագործման պատճառով։ Եթե վստահելու լինենք վիճակագրությանը, Երկրագնդի յուրաքանչյուր հինգերորդ մարդ տառապում է վերոնշյալ խնդիրներից։

Թեփոտությունն ահավոր անհարմարություն է առաջացնում մարդու մեջ և հաճախ նոր բարդույթների պատճառ դառնում։ Դրանից բացի, ճարպագեղձերի սաստիկ աշխատանքի արդյունքում մազերը բարակում են և ավելի շատ թափվում՝ խախտելով բջիջների վերականգման կարևոր գործընթացները։

Լայնորեն գովազդվող հայտնի ընկերությունների արտադրած օճառափրփուրներն ու մազերի խնամքի մյուս միջոցները ոչ միշտ են օգնում։ Ադուհանդերձ մի շտապեք տրտնջալ և ավելորդ գումար վատնել թանկարժեք դեղամիջոցների և մազաբաններին այցելելու համար։

Այժմ ձեզ կպատմենք մատչելի միջոցների մասին, որոնց շնորհիվ մեկընդմիշտ կազատվեք թեփոտությունից։




Քոչարյանի զոհերը

Տնական միջոցներ թեփոտության դեմ






Կպրե օճառ

Նման փորձարկված միջոցը ալերգիա չի առաջացնում և նպաստում է գլխամաշկի մանր ճաքերի ապաքինմանը։ Բացառիկ բնական բաղադրամասերի շնորհիվ ձյութօճառը  անչափ արդյունավետ է թեփից ազատվելու համար։

Անհրաժեշտ է մազերը լավ թրջել, ձյութօճառը քսել  մազարմատներին, այնուհետև մազերի ամբողջ երկայնքով փրփրեցնել։ Մի քանի րոպեից օճառն անպայման լվացեք։ Նման միջոցի կիրառման դեպքում բալզամ կամ սնուցող դիմակ քսեք։ Երկու շաբաթ կանոնավոր կիրառան դեպքում թեփոտությունը կանցնի։

Ծովային աղի լուծույթ


Թեփոտության դեմ պայքարում ծովաղն անչափ օգտակար է․ դրա շնորհիվ արագ վերականգնվում է մազերի խտությունը, արագանում մազերի աճը, և մազերն ամրանում են։ Միկրոտարրերով հարուստ ծովային աղը բարենպաստ է անդրադառնում գլխամաշկի վրա, օգնում ճիշտ ժամանակին ձերբազատվել վերնամաշկի մեռած թեփիկներից։

Գլխամաշկի ճարպային հավասարակշռության հաշվին թեփոտությունն ամբողջովին վերանում է։ Ծովային աղը կարելի է չոր-չոր քսել գլին՝ նախապես մանրացնելով։

Թեփոտության դեմ առաջարկում ենք կիրառել ծովային աղից, ձվի դեղնուցից և հացից պատրաստված դիմակ։ Այդ ամենը խառնեք, ստացված շիլան քսեք գլխամաշկին և մազերին ու թողեք մնա 40–50 րոպե։ Դիմակը լավ լվացեք, իսկ մազերն անպայման ողողեք սառը ջրով։

Սոխի կճեպի եփուկ

Հրաշալի բուժիչ հատկություններով է օժտված գլուխ սոխի կճեպի եփուկը։ Եփուկի կանոնավոր օգտագործման դեպքում կարելի է կարճ ժամանակում ազատվել թեփից։ Դրանից բացի, այն էականորեն լավացնում է գլխամաշկը, արագացնում մազերի աճը։



Եփուկի պատրաստման համար վերցրեք մի բուռ սոխի կճեպ, վրան լցրեք մեկ բաժակ գոլ ջուր և 10 րոպե թողեք կրակին։ Ստացված թուրմը  մանրակրկիտ կերպով քսեք մազարմատներին։

Խնձորի քացախ

Սա, թերևս, լավագույն միջոցն է թեփոտությունից և շատ մաշկային հիվանդություններից ազատվելու համար։ Խնձորի քացախը հիանալի պայքարում է թեփոտության նշանների դեմ, առողջացնում է մազերը և  դրանք դարձնում փափուկ ու մետաքսանման։

Հրաշագործ դեղաթրջոցի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է ընդամենը կես բաժակ սովորական խնձորի քացախ և նույնքան ջուր։ Թեթևակի գոլացված խառնուրդը քսեք անմիջապես գլխամաշկին և թողեք 1 ժամ՝ գլուխը սրբիչով փաթաթելով։ Այնուհետև լվացեք ցանկացած օճառահեղուկով։  Խնձորի քացախը կօգնի հեռացնել գլխամաշկի մեռած բջիջները, ինչպես նաև կդադարեցնի մազաթափությունը։

Ալոե

Ալոեն ստուգված միջոց է թեփի դեմ։ Հետո էլ, ալոե աճեցնում են գրեթե ցանկացած ընտանիքում։ Անհրաժեշտ քանակության հյութը քամեք ալոեի տերևից և քսեք գլխին՝ լվանալուց կես ժամ առաջ։ Կրկնեք նույնը առնվազն շաբաթը 3 անգամ։ Թեփից ազատվելուց բացի ալոեն կարագացնի մազերի աճը։

Մազերի լրացուցիչ ամրապնդան համար ալոեի հյութին խառնեք մեկ ձվի դեղնուց և մեկ սխտորի պճեղ։

Մազերի խնամքի այս բոլոր բնական միջոցները միանգամայն անվտանգ են ու շատ արդյունավետ։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->