ԱՀ նախագահի խոսնակը Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին խնդրում է ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը տներից
Քոչարյանի զոհերը
Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից:
Այս մասին գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել:
Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,
— գրել է Վահրամ Պողոսյանը:
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն