>

Աննա Աղասարյանի գրառումը. Նայեցի երեկվա Սոլովյովի հաղորդումը: Խոսում են խելոք մարդիկ, մասնագետներ: Գրեթե բոլորը կասկածով են վերաբերվում նրան, որ սա պատերազմի ավարտն է:




Քոչարյանի զոհերը

Բոլորի ելույթներում՝ «եթե»-ներ, «հարաբերական դադար» պայմանականորեն համարենք, որ,, ,,հնարավոր է իրադրությունը փոխվի,,… Շատ ուշադիր եմ լսել, ստոպերով, հետ ու առաջ տալով: Պատերազմը շարունակվելու է:  Մեկն ասեց. ՌԴ խաղաղապահներ է բերել, շտաբ է ունենալու, չէ՞… Ուրեմն և ռազմական բազա:





Մինչ այս Ռուսաստանը չէր կարող բացահայտ միջամտել պատերազմին, որովհետև պարտավորություններ չուներ Արցախը շպաշտպանելու, պայմանագիր ստորագրել է միայն ՀՀ-ի հետ: Իսկ Արցախի տարածքում խաղաղապահների անվան տակ ռազմաբազա ունենալու հանգամանքը ՌԴ-ին թույլ է տալիս անմիջականորեն մասնակցել պատերազմին:


Գյումրին չհիշեցնեք, ՀՀ-ի տարածքում է/ Հաղորդման հյուրերը և վարող Սոլովյովը մի քանի անգամ, մի քանի անգամ հիշեցրին, թե ինչպես է պատժվել Աբխազիայոմ խաղաղապահի դեմ կատարված հարձակումը: Սա պատահական չէր, կարծում եմ, զգուշացում էր Ադրբեջանին:



ՌԴ-ն, որ արդեն կորցրել է ամերիկամետ Վրաստանը, էրդողանամետ Ադրբեջանը, թույլ չի տա, պարզապես թույլ չի տա Հայաստանի /եվրոպամետ/ կորուստ: Այլապես լիովին կկորցնի Հարավային Կովկասը:  Հույսը լավ գիտեք երբ է մեռնում, էդ պատճառով էլ. Կարծում եմ, դժվար չի վերջերս խփված վերտոլյոտի նման մի նոր բան սարքել, որն առիթ կդառնա ռազմական նոր գործողություններ ծավալելու: Հիշենք, որ հենց ուղղաթիռի դեպքին հաջորդեց եռակողմ ստորագրումը:

Գուցե սա լավ ծրագրված ակտ էր՞ Ալիևին ,,հաղթանակի,, թմբիրով թմրեցնելու և հետագայում պատերազմական գործողություններ վերսկսելու, մեր կորցրածը իրենց ուժերով ետ բերելու,Ադրբեջանից նոր տարածքներ զավթելու և ավելի մեծ Արցախ ստղծելու համար. Իհարկե, պայմանով, որ դրանք մշտապես կլինեն իր հսկողության տակ: /Պարզ է, հայի համար ուշքը չի գնում, մեզ համար չի անելու/: Քանի որ հույսի մեռնելու տեղը գիտեք, չհարձակվեք. Տպավորությունս է հաղորդումից հետո:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->