>

Ծանր աշխատանքային շաբաթվանից հետո վերջապես հանգստյան օրերն են: Շաբաթ-կիրակին պետք է արդյունավետ անցկացնել՝ կյանքն առավել լավը դարձնելու համար: Դրա համար առաջարկում ենք ընթերցել ստորև ներկայացվող 10 խորհուրդները:

 1  Շատ մի քնիր: Թերևս շատերն են սիրում հանգստյան օրերին վայելել ավելի երկար քնելու իրենց հնարավորությունը, սակայն չպետք է չարաշահել դա: Հիշեք, որ չափազանց շատ քնելն ազդում է օրգանիզմի կենսաբանական ռիթմի վրա:  Կիրակի օրը երկար քնելը կնպաստի հոգնած երկուշաբթիի: Ձեզ մոտ սովորություն ձևավորեք ամեն օր արթնանալ նույն ժամին: Փոխարենը կարող եք օրվա մեջ 10-45 րոպե ննջել: Սա կօգնի հանգստանալ ու ազատվել բացասական էմոցիաներից:

 2  Ժամանակ անցկացրու սիրելի մարդկանց հետ: Կապի մեջ եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, ում վերջերս անտեսել եք: Մի արեք դա մեղքի զգացումից ելնելով կամ էլ նրա համար, որ ստիպված եք: Արեք դա, որովհետև ուզում եք: Կապվեք նրանց հետ, ու հարցրեք, թե ինչպես են, և ոչ թե միայն այն ժամանակ, երբ նրանց կարիքն ունեք: Խոսեք նրանց հետ, լսեք նրանց, նրանց կողքին եղեք: Մարդկային կապը (գրկելը, դիպչելը, հայացքի կապը) անչափ կարևոր է մարդկանց համար:




Քոչարյանի զոհերը

Իսկ եթե կյանքի կամ աշխատանքի բերումով կողքիդ ոչ ընտանիքի անդամներ կան, ոչ էլ շատ ընկերներ, կապվիր այն մարդկանց հետ, ովքեր նույն հետաքրքրությունններն են կիսում քեզ հետ:  Ճանաչիր նրանց, շփվիր նրանց հետ:





 3  Սահմանիր «ոչ տեխնոլոգիաներին» կանոնը: Հեռու մնացեք հեռուստացույցից, iPad-ից, iPhone-ից ու ամեն տեսակ էլեկտրոնային սարքերից: Ուղեղդ ամբողջ շաբաթվա ընթացքում կլանած սթրեսից հանգստանալու կարիք ունի: Փոխարենը գիրք կարդացեքԻսկապես, ե՞րբ ես վերջին անգամ ոչ էլեկտրոնային գիրք կարդացել:

 4  Ժամանակ անցկացրու դրսում: Ժամանակ գտիր բնության հետ նորից ընկերանալու համար: Ուշադրություն դարձրու դրա գեղեցկությանը: Մաքուր օդ շնչիր: Սովորական զբոսանքից մինչև արշավի գնալը շատ բան դեպի լավը կփոխի:

 5  Ժամանակ հատկացրու հանգիստ սնվելուն: Կարիք չկա ինչ-որ բանի համար շտապել. աշխատանքային շաբաթն ավարտվել է: Զգա ուտելիքի համն ու բույրը ու հանգիստ վայելիր ճաշդ: Ուտելու ընթացքում պետք չէ միտքը զբաղացնել նրանով, թե ինչ պետք է անես հետո, պարզապես վայելիր պահը:  Եվ, իհարկե, ժամանակն իզուր մի վատնեք ու առողջ սնունդ օգտագործեք: Ձեր օրն էլ ավելի հետաքրքիր կանցնի, եթե ինքներդ ինչ-որ հետաքրքիր մի բան պատրաստեք:


 6  Դադարիր քրոնիկ «մարտիկ» լինելուց: Մի կողմ դրեք այդ «իսկ եթե» մտածելակերպը: Դադարեք անհանգստանալ այնպիսի բաների համար, որոնք չեք կարող կառավարել. քաղաքականություն, տնտեսություն, եղանակային փոփոխություններ կամ էլ նման մի բան: Փոխարենը կառավարեք ինքներդ ձեզ: Գրի առեք այն, ինչ ձեր կյանքում անհանգստացնում է ձեզ, ու գրեք, թե ինչ կարող եք անել այդ խնդիրները հաղթահարելու համար, իսկ հետո պարզապես գործի անցեք:

 7  Մի պահ կանգնիր և ուշադրություն դարձրու մտքերիդ: Ինչ են ասում քեզ մտքերդ, ինչն է բորբոքում զգացմունքներդ: Դրանք կարող են կամ բացասական լինել, կամ դրական, սակայն երբեք ոչ երկուսը միասին: Երբ մտքերդ դեպի վատ կողմ են ուղղվում, փորձիր փոխել մտքում արտահայտած բառերը: Գրող Մայքլ Լոսիերնը, օրինակ, խորհուրդ է տալիս դադարել օգտագործել «ոչ», «մի», «չ» ժխտականով բառերը: Օրինակ՝ «հանգիստ եղիր» արտահայտությունն ավելի լավ է հնչում, քան «խուճապի մի մատնվիր»-ը:



 8  Ծիծաղիր, ծիծաղիր ու էլի ծիծաղիր: Բոլոր ժամանակների լավագույն դեղը ծիծաղն է: Սրանից երբեք բավարար չի լինում: Հումորը միշտ դրականորեն է ազդում մարդու տրամադրության վրա: Այն օգնում է հաղթահարել սթրեսը, ուժեղացնում է իմունային համակարգը ու 40 տոկոսով նվազեցնում է սրտի կաթված ստանալու հավանականությունը: Այս մասին իր «59 վայրկյան. Փոխիր կյանքդ մեկ վայրկյանում» գրքում գրում է Ռիչարդ Ուայմենը:

 9  Արտահայտիր երախտագիտությունդ: Սա մի բան է, որ անհրաժեշտ է ամեն օր անել և ոչ թե միայն հանգստյան օրերին: Շնորհակալ եղիր ընտանիքիդ, ընկերներիդ, առողջությանդ համար, սեղանին դրված ուտելիքի համար, կրածդ հագուստի համար ու գլխիդ վերևում տանիքի համար: Այնքան շատ բան կա, որի համար կարող ես շնորհակալ լինել` նոր սկզբի համար, արևի լույսի համար, օդի համար, որ շնչում ես, այն երեխայի համար, որ ժպտում է քեզ: Պարզապես պետք է դադարել համեմատել այն, ինչ ունես, նրա հետ, թե ինչ ունեն մյուսները: Դա ոչ քեզ, ոչ էլ նրանց չի օգնի: Երախտագիտությունը երջանկության հիմնական աղբյուրն է: Երբ ուրախ ես, այդ ուրախությունը ճառագայթում ես քո շրջապատի մեջ:

 10  Զարգացրու քո հոբբին: Ժամանակ հատկացրեք զբաղվելու նրանով, ինչը ձեզ հաճույք է պատճառում: Սիրելի հոբբիով զբաղվելը միշտ հանգստացնում ու բավարարվածության զգացումով է լցնում: Կիսվեք նաև ձեր մտքերով ու փորձով:

Ձեզ ուրախ հանգստյան օրեր: 

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->