>

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Երկրում մարդիկ սովոր են, որ ամեն ինչ անձնավորեն ու հավասարեցնեն զրոյի։ Հիմա էլ նյութ է տարածվում, թե Աննա Հակոբյանը Փարիզում թիկնապահներով է շրջել։








Քոչարյանի զոհերը

Ժողովուրդ ջան, նախ ոչ թե Աննա Հակոբյանն է թիկնապահներով շրջել, այլ երկրի առաջին տիկինը ու դա շատ նորմալ է, որ այդ կարգավիճակում գտնվող անձը շրջում է թիկնապահներով, առավել ևս օտար երկրում, առավել ևս Փարիզում։


Ու ընդհանրապես կապ չունի հիմա, նախկինում, թե հետագայում ովքեր են լինելու այդ կարգավիճակում՝ առաջին տիկին, վարչապետ, նախագահ և այլն, նորմալ է, որ բոլորի դեպքում նրանց ուղեկցեն թիկնապահները, քանի որ նրանք ուղեկցում են, ոչ թե կոնկրետ այդ անձնավորությանը այլ իր կարգավիճակը։

Պատկերացրեք Փարիզում որևէ մեկը հարձակվեր ու գողանար կամ վնաս տար Հայաստանի առաջին տիկնոջը։ Բոլորդ միանգամից սկսելու էիք քննադատել հատուկ ծառայություններին, թիկնապահներին, որ չեն կարողացել ապահովել նրա անվտանգությունը։



Դե նաև պատկերացրեք, որ ավելի վատ բաներ կարա լինի ու դա մեզ համար հեչ հպարտանալու չի լինի»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->