>

Հայաստանում ընդդիմությունը փորձում է շահարկել Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների ձեռքբերման իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք տեսնում ենք բողոքի ցույցերը, որոնք այժմ բարձրացել են Երևանում, մենք տեսնում ենք, թե որքանով է ընդդիմությունը փորձում շահարկել այդ իրավիճակը», — ասել է ԱԳ նախարարը:




Քոչարյանի զոհերը

Նրա կարծիքով՝ ցույցերում, անշուշտ, կան անկեղծ մարդիկ, որոնց, համար հավանաբար, ցավալի է, որ ամեն ինչ այդպես է ավարտվում այս փուլում:
«Չնայած այն պատրանքներին, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ շրջանները պետք է հավերժ մնան այն կարգավիճակում, ինչ եղել են մեկ ամիս, մեկուկես-երկու տարի առաջ, չպետք է լինեին: Ես կարծում եմ, որ պատասխանատու իշխանությունները պարտավոր էին բնակչությանը բացատրել, որ ստիպված են լինելու ինչ-որ փուլում այդ կարգավորումն իրականացնել այն սկզբունքներին համապատասխան, որոնք երկար տարիներ դրված են եղել սեղանին, առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Կարծում եմ, որ իդեալական ճանապարհ է՝ լուծել այս հակամարտությունն առանց որևէ արյունահեղության և տարածաշրջանում որևէ մեկի անվտանգությանը վնաս հասցնելու՝ առաջին հերթին, իհարկե, Ղարաբաղի հայերի և այլ էթնիկ խմբերի, որոնք ապրում են Ղարաբաղում և տարածաշրջանի երկրներում»,-ընդգծել է նախարարը։





աղբյուր




Сообщение «Հայաստանի ընդդիմությունը փորձում է շահարկել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները». Լավրով появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->