>

Եթե պահպանեք այս պարզ կանոնները, ապա առավել կանացի, հմայիչ ու ցանկալի կդառնաք տղամարդկանց համար:


Ուղիղ կանգնեք: Վատ կեցվածքն իսկական փորձություն է գրավչության համար: Վարժություններ կատարեք ուղիղ քայլելու համար` ուղղելով ուսերն ու ձգելով փորը: Դա ձեզ ոչ միայն հմայք կհաղորդի, այլև տեսողականորեն կերկարացնի մարմինը` ձեզ դարձնելով ավելի բարետես:








Քոչարյանի զոհերը

Կանացիությունը ոչ միայն սեփական խնամաքն է, այլ նաև շփվելու ունակությունը: Ամենօրյա աշխատանք պետք է տանեք Ձեր մարմնի կառավարման համար: Կանացի լեդիների շարժումներին, ինչպես թագուհիներինն է, հատուկ է գրավիչ հմայք` անկախ ունեցած կազմվածքից: Այդ մասին շատ կարելի է կարդալ, սակայն այդ բոլոր հատկություններն իրականում դառնում են մերը, երբ դրանց մասին խոսում է մարմինը: Չէ՞ որ այն խաբել չի կարողանում: Գուցե մտածե՞ք յոգայով, արևելյան, իսպանական կամ լատինամերիկյան պարերով զբաղվելու մասին: Դա կանացիություն տանող ճանապարհներից մեկն է:


Սիրեք Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք: Մի փորձեք դառնալ կատարյալ կամ համապատասխանել գեղեցկության մասին տարածված կարծրատիպերին: Կնոջ համար շատ կարևոր է անհատականությունը. ավելի վատ բան չկա, քան տարածված կերպարին կրկնօրինակելը: Հետևեք Ձեր արտաքինին, որպեսզի համոզված լինեք, որ ներկայանում եք Ձեր ողջ հմայքով. հարմարավետ հագուստ, խնամված մազեր և ձեռքեր…

Ոչինչ այնքան չի վանում տղամարդկանց, որքան կանացի բարդույթները: «Ինձ դուր չի գալիս իմ կազմվածքը» (մազերի, աչքերի գույնը և այլն). սա մի արտահայտություն է, որը երբեք Ձեր շուրթերից չպետք է լսի ոչ մի տղամարդ: Ոչ ոք չի արգելում Ձեզ պայքարել Ձեր թերությունների դեմ, սակայն…լուռ: Բանն այն է, որ տղամարդիկ շատ ներշնչվող են: Մի քանի անգամ բարձրաձայն արտահայտվելով Ձեր կազմվածքի թերությունների մասին (սանրվածքի, և այլն), Դուք կհամոզեք նրան դրանում:



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->