>

Զոհվածների հարազատներն իհարկե մեզ մի հարց պիտի տան, թե, ի վերջո, ինչի՞ համար զոհվեցին իրենց հարազատները: Այսօր ժողովրդին հղած ուղերձի ամփոփիչ հատվածում  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս հարցի պատասխանը մեկն է՝ առաջին հերթին Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար, հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու համար»,- պարզաբացեց վարչապետը, ապա շեշտեց.-




Քոչարյանի զոհերը

«Մենք պարտավոր ենք մեր հայրենիքը ապրեցնելով ու զարգացնելով տեր կանգնել նրանց արյանը, նրանց զավակների ապագային, նրանց անմնացորդ նվիրումին: Մեր խոնարհումը նրանց առջեւ ամենօրյա ստեղծարար աշխատանքն է, կրթությունը, որը պիտի շենացնի մեր երկիրը:  





Եվ ուրեմն՝

Կեցցե Ազատությունը,


Կեցցե Հայաստանի Հանրապետությունը

Կեցցե Արցախի Հանրապետությունը



Եվ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Խոնարհվում մեր նահատակների առաջ»,- եզրափակելով իր խոսքը՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք՝ ՀՀ վարչապետն իր խոսքում կարևոր դիտարկում արեց. «Մեր զորքը կռվել է հերոսաբար: Կռվել է ոչ թե հանձնելու, այլ պահելու համար, կռվել է ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար: Ու կռվել է գործնականում երեք բանակների դեմ, բայց, ցավոք, ինչպես Արցախի նախագահը երեկ նշեց իր ուղերձում, մենք բավարար չափով բանակի կողքին չկարողացանք կանգնել»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->