>

Պարզ ասվում է, որ պատերազմը բաց է թողնվել մեզ վրա, որպեսզի 7- շրջանը տրվի, որովհետեւ դրան համաձայն չենք եղել։

Միակ բանը, որից բոլոր խոշոր տղաները նեղացել են, դա ոչ թե այն է, որ Արցախում հրթիռակոծում էին քաղաքացիական բնակավայրերը, տեղահանում մարդիկ, այլ որ դա անելիս ներկա էին «տեռորիստներ» ու թուրքական բանակ…




Քոչարյանի զոհերը

Հետահայացք նրանց հայտարարությունները այս «անկեղծության» կոնտեքստում այդպես է երևում… Ու եթե տասնամյակներով սա է եղել միտքը, ծրագիրը, ապա այս ամենի դեմ կամ հուժկու միտինգներ պետք է արվեր տասնամյակներ առաջ, ամենասկզբից, կամ պատրաստվեինք պատերազմի։ Ոչ նա ենք արել, ոչ նա։ Մեր բանակը կռվել է այնքան, որքան «թույլ են տվել»…





Ու այս տասնամյա պայմանավորվածության արյունոտ իրականացման գործընթացից հանեք լիքը հարցեր, որոնք սրա հետ կապ չունեն, կամ քիչ կապ ունեն… Թե այն, որ մեր իշխանություններին չեն սիրում (բայց կարծես թե նախկիններին էլ չեն սիրել այդ դեպքում): Ու այս նպատակները լուծելու համար էլ տվել են այնքան զենք, որքան պետք էր այդքանը պահպանելու համար, ՀՕՊ-ն անջատվել է այն պահին, երբ դա պետք էր (Մարտունիում, վերջին օրերին, ըստ Արայիկ Հարությունյանի)։

Այո կանգնել ենք, ավելի ստույգ կանգնեցվել ենք մի կետում, որտեղ կամ «փրկվում է մնացածը» կամ շարունակում ենք կռվել… Դատելով վերջին հայտարարություններից, բանակի ու Արցախի իշխանությունների հորդորով կայացվել է առաջին որոշումը։ Հիմա մյուս հատվածը պետք է ասի’ շարունակում ենք կոտորվելով կռվել, թե ոչ… Դա էլ ասեք Աստծո սիրուն, բայց ոչ միայն ուրիշի տղաների կյանքի գնով… Իշխանափոխություն, իշխանություն մնալ, այս ամենը այն հարցի պատասխանը չեն, որին սպասել ու սպասում են այ էս «մեծերը»:


Այլ հենց այս հարցն է այժմ օդում կախված։ Նրանք ովքեր առաջին օրից պնդում էին, որ ռուսական զորքը գար, եկել է։ Լավրովն ասում է, եկել է այնտեղ, որտեղ կարող էր գալ, որովհետև էն 7-ը ուրիշինն է… Այնպես որ, եկել է այնտեղ, որտեղ պետք է գային դեռ շատ տարիներ առաջ, իսկ դրան Ադրբեջանն է դեմ եղել…



Երկար կարելի է գրել։ Բայց այժմ այս վիճակում պետք է խոսի առաջնագծից եկած զինվորը, սպան, հրամանատարը։ Խոսեն ոչ թե զենքով, այլ փաստերով։ Այդ դեպքում իշխանությունն էլ, հրապարակում ընդվզողներն էլ թող իրենց ասելիքը ասեն։ Բոլորիս առջև։

Առանց պետականությունը խարխլելու, քաղաքացիական բախումների, եթե բոլոր կողմերը գտնում են, որ այս ամենից հետո էլ պետք է ապրենք մեր երկրում։
Իսկ դիվանագիտական ճակատում ահռելի գործ կա անելու…

Сообщение Պարզ ասվում է, որ պատերազմը բաց է թողնվել մեզ վրա, որպեսզի 7- շրջանը տրվի, որովհետեւ դրան համաձայն չենք եղել․ Ստյոպա Սաֆարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->