>

Արցախում զոհված Արմենակ Բագրատի Խաչատրյանը Շիրակի մարզի Կամո համայնքից էր, 19 տարեկան էր, ծնողների հետ էր ապրում, ունի երկու քույր: Նրա հորաքրոջ տղան՝ Դենիս Պապիկյանը, 168.am-ի հետ զրույցի ընթացքում եղբորը բնութագրեց՝ բարի,




Քոչարյանի զոհերը

աշխատասեր, ընկերասեր էր, մեծերի նկատմամբ հարգանքով էր և, ամենակարևորը, շատ հայրենասեր տղա: Ասաց, որ մինչև զորակոչվելն Արմենակը ոսկերչություն էր սովորում ու նպատակ ուներ ծառայությունից վերադառնալ, շարունակել ուսումը։ «Արմենակը տան փոքր զավակն էր՝ դաստիարակված էր, մեծին հարգող,





բարի և խելացի տղա էր: Վայելում էր Կամո համայնքի բոլոր բնակիչների սերը և հարգանքը՝ մեծից փոքր: Սովորում էր Գյումրու արհեստագործական ուսումնարանում՝ ոսկերչական բաժնում: Նվիրված էր իր աշխատանքին, իր ուսումին, կիսատ թողեց ամեն բան, որ ծառայությունից հետո շարունակեր: Այժմ,

որ իր գործիքներին նայում ենք… Իր նպատակների և երազանքների մասին զրուցել ենք, ցանկանում էր էր գար՝ իր ուսումը շարունակեր, իր գործը ունենար, ծնողներին թև և թիկունք լիներ, ընտանիք կազմեր, ծաղկեցներ իր հայրենի օջախը…»: Արմենակը զորակոչվել էր 2019թ.-ի դեկտեմբեր ամսին, եղբայրն ասում է,


որ շուտով ծառայության մեկ տարին կլրանար, բայց ծառայության ամբողջ ընթացքում ոչ մի անգամ դժ գոհություն չէր հայտնել բանակից.

«Ծառայությունից ընդհանրապես բո ղոք չի ունեցել, որքան իր հետ կապի մեջ ենք եղել, միշտ գոհ և շնորհակալ է եղել հրամանատարական կազմից, զինվորական շրջապատից, առօրյայից: Նույնիսկ պատերազմական

օրերին, երբ զանգում էր, ասում էր, թե ամեն ինչ նորմալ է, շատ լավ է, դուխներդ տեղը պահեք, մենք կհաղթենք, մինչև վերջ էլ իր դուխը տեղն էր, հայրենասիրությունը տեղը, ռազմական ոգին տեղը, Մեկ վայրկյան վախ չի ունեցել, ոչ էլ մտքի ծայրով անցել է, որ ռազ մի դաշտը թողնի, միշտ մտածել է, որ առաջ գնա»: Դենիսը պատմեց,



որ վերջին անգամ եղբոր հետ խոսել են հոկտեմբերի քսաներեքին, դրանից հետո կապը ընդհատվել է. «Մոտ 2-3 օր նա չզանգեց, սկսեցինք անհանգստանալ: Քեռիս ինչ-որ վատ բան էր կանխազգում, վատ էր զգում, շարունակ տղայից էր խոսում: Համոզում էինք Մենք էլ, որ միգուցե կապի խնդիր է, դիրքերում են,

մի քանի օրից հնարավոր է կապի դուրս գա… Հոկտեմբեր ամսի 26-27-ն էր, մեզ զանգեցին ու այդ ցավալի լուրը հայտնեցին: Այդ լուսաբացը մեզ համար շատ դաժան եղավ… Ինքը հերոս տղա էր, իր կյանքը նվիրեց հային և հողին…»:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->