Վաղվանից վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքը — ingablog

Պայմանավորված նոյեմբերի 10-ի գիշերը մի շարք անձանց կողմից կառավարական տուն 1 հասցեում գտնվող պետական գույքին հասցված զգալի վնասով և անկարգություններից հետո իրականացված նախաքննությամբ՝ երկու օր հնարավոր չի եղել ապահովել վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքը։



Այսօր արդեն մասամբ հնարավոր է եղել աշխատանքների վերականգնումը, իսկ վաղն արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով։


Հայտնում եմ, որ անկարգության պատասխանատուների մի մասն արդեն նույնականացվել է և ձերբակալվել։ Ընթանում են աշխատանքներ մյուսների հայտնաբերման ուղղությամբ։ Բոլոր պատասխանատուները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:


Сообщение Վաղվանից վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin