>

Հունահռոմեական ըմբշամարտի 2016 թվականի օլիմպիական փոխչեմպիոն, Արցախյան վերջին պատերազմին մասնակցած Միհրան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եղբայրնեʹր, ես ստիպված եմ խոստովանել, որ ամեն ինչ չէ, որ մեր ձեռքերում է:









Մենք այստեղ եկանք՝ թողնելով մեր ընտանիքները, հարազատներին, մտերիմներին: Այնքան մարդ զոհվեց: Այնքան երիտասարդներ, որոնք այս կյանքում դեռ շատ բան կանեին իրենց, իրենց ընտանիքների ու ժողովրդի համար: Հազարավոր տղերք հաշմանդամ դարձան: Ով այդ ամենը մեր հայրենիքի համար, և ոչ ոք չի ասի, որ դա անիմաստ էր:

Բայց, ցավոք, ամեն ինչ չէ, որ մենք ենք որոշում: Մենք ինչ-որ բեմականացման մեջ ընկանք, ինչ-որ մի ֆիլմի մեջ, որրտեղ ռեժոսորները դիմակավոր մարդիկ էին: Մենք չնահանջեցինք, մեր փոխարեն ամեն ինչ վճռված էր:


Ես ոչ մի պահանջ չունեմ Արայիկ Հարությունյանից, որը այստեղ էր, և անում էր այն, ինչ կարող էր: Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց մեզ զրկեցին մեր հողը մինչև վերջ պաշտպանելու հնարավորությունից: Ավելի վատ ոչինչ լինել չի կարող:



Իմ ժողովուրդն անպարտելի ու անմահ է: Բոլորը տեսել են, թե ինչ է տեղի ունեցել: Ով էր այնտեղ, ով փախավ ռազմի դաշտից՝ պոչը խաղացնելով: Ես դերասան չեմ և չեմ խաղա այս կառավարական խաղերը: Մինչ նոր հանդիպում: Պինդ կաց, իմ մեծ հայ ժողովուրդ: Ես ձեզ հետ եղել եմ, կամ և կլինեմ»:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->