>

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին՝ աշխատելու գործընկերների հետ՝ հասնելու Արցախի հարցի արդար ու հավասարակշռված երկարաժամկետ կարգավորման:




Քոչարյանի զոհերը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կոնգրեսականը համոզմունք է հայտնել՝ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի:





«Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի բռ նnւթյnւնների դադարեցմանն ուղղված պայմաններն անարդար են:


Թրամփի վարչակազմի բացակայությունը հանգեցրել է աղետալի հետևանքների Հայաստանի ժողովրդի համար:

Ո՞վ է կազմել այս զինադադարի մասին համաձայնագիրը: Ոչ այլ ոք, քան Պուտինն ու Էրդողանը: Սա արդյունք է ԱՄՆ-ի ղեկավարության բացակայության:



Մենք չպետք է կանգնենք այս աղետալի գործարքի կողքին, որը պարտադրվել է Հայաստանին: Մենք չպետք է դա դիտարկենք որպես վերջնական կարգավորում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Բրեդ Շերմանը:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->