>

Մոսկվայում «մեծ սխալ» են որակել Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարությունը, թե «պատերազմում, ինչպես պատերազմում, ամեն ինչ կարող է լինել»:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել են ՌԴ ԱԳՆ-ից:





loading...


«Դա մեծ սխալ է: Եթե Ռուսաստանն առաջնորդվեր «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքով, ապա պատասխանը ջախջախիչ կլիներ: Մոսկվայում ընդունել են Բաքվի խոսքերը մեղավորությունն ընդունելու և ներողությունների վերաբերյալ»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ում:


ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Մոսկվան սպասում է հետաքննություն անցկացնելու և մեղավորներին պատժելու վերաբերյալ նախագահ Ալիևի հայտարարությունների շուտափույթ իրականացմանը:

Աղբյուր



Сообщение Եթե Ռուսաստանն առաջնորդվեր այդ սկզբունքով, պատասխանը ջախջախիչ կլիներ. ՌԴ ԱԳՆ-ը՝ Ադրբեջանի դեսպանի հայտարարությանը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin