>

Ադրբեջանը խնդրանքով դիմել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերին իրենց միջանցք տալ դեպի Շուշի: Այս մասին հայտնում է WarGonzo նախագիծը:




Քոչարյանի զոհերը

Աղբյուրը հայտնում է, որ այս պահին ադրբեջանական ուժերը փաստացի դեպի քաղաք որևէ ելք չեն վերահսկում: Այսինքն, հնարավոր չէ Բաքվում նստել ավտոբուս ու ուղղակի հասնել Շուշի:





Միակ հնարավոր ճանապարհը «հատուկջոկատայինն» է՝ Հադրութից այն հայտնի «դժոխային կիրճով»:


Սակայն այդ հատվածում նույնիսկ գրունտային ճանապարհ չկա: Միայն թրթուրավոր տեխնիկա կարող է անցնել այդ ճանապարհով, ինչն էլ հիմա անում են ադրբեջանցիները:



Հենց դա է պատճառը, որ մինչ այս պահը որևէ քաղաքացիական ռեպորտաժ չկա, ուղղակի հնարավոր չէ հասնել այնտեղ: Ադրբեջանը հետո նորմալ ճանապարհ կառուցելու է այդ «դժոխային կիրճով», իսկ մինչ այդ քաղաքի նկատմամբ վերահսկողությունը մնում է նոմինալ:

WarGonzo նախագծի տեղեկություններով, ռուսական կողմը մտադիր չէ ադրբեջանական կողմին տրամադրել լրացուցիչ միջանցք, ինչը նախատեսված չէ հայտարարությամբ:

Նյութի աղբյուրը` Yelaket.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->