>

Ծովինար Բանուչյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Թերևս ամենատխուրն այս ամենում այն է, որ մեծ հաշվով և իշխանությունը, և այս փսևդո ընդդիմությունը, և ժողովուրդը ընտրեցին պատերազմը և իրարից մի գրամ չեն տարբերվում…

և հիմա արդեն, երբ վերջին պահին, ուշացած կանխվել է կոտորածը (ի դեպ, անկախ ամեն ինչից լավ է, որ, այդ պահին պատասխանատվություն է ստանձվել) , այնպես են խոսում, որ ողջ մնացած զինվորը փոշմանում է ողջ մնալու համար։




Քոչարյանի զոհերը

Մեծ հաշվով այս ժողովուրդը, ոչ պատերազմից առաջ էր պատրաստ զինվորի կյանք փրկել հողային այնպիսի կորուստների գնով, որ մեզ այսաստիճան շրջափակման մեջ չէր գցի, ոչ պատերազմի կեսից, ոչ վերջում։


Մինչդեռ դեռևս 2016 ին զգուշացվել էր, որ հրեշը արթնանալու է։





Զինվորի կյանքի վրա դողացողը դեռևս որդուց լուր չունեցող ծնողն է, մեկ ամսից ավել չքնած բժիշկը, կամավորը, որ ընկերոջը արնաքամությունից փրկեց, մահը սեփական աչքերով տեսած զինվորը, կորուստ տեսած քույրը, մայրը, հայրը, եղբայրը։

Մեծ հաշվով, ձեռքներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք, դուք անգամ մեր հաղթանակներից հետո, երբ ուժեղ էինք բանակցությունների համար, ընտրել էիք պատերազմը։

Դուք խաղաղություն չեք ուզել բացառությամբ մեր ազգի մի փոքր հատվածի, որ մինչև վերջ մնաց ռացիոնալ և այդպես էլ չհաջողեց ձեզ խելքի բերել, և ինքն էլ է պարտված, գուցե ավելի քան դուք, որովհետև ճշմարտությունն իմանալն ու միևնույն է խոցվելը ավելի ցավոտ է։


Նրանց, ովքեր ասում էին, խաղաղություն ես ուզում, պատրաստվիր բանակցությունների, հակադարձում էիք’խաղաղություն ես ուզում, պատրատվիր պատերազմի, բայց չունեցաք պատասխանատվություն հասկանալու, որ պատրատ չէիք պատերազմի։

Զոհասեղանին դրվեց ազնիվ զինվորի կամքն ու տոկունությունը, կյանքը, իսկ այդ զինվորը’ նահատակված, թե ողջ, հաղթել է։

Պարտվել ենք մենք, ինքը հաղթել է։

Դուք պատերազմ էիք ուզում, և ուրեմն պատրաստ էիք նաև կորցնելու մեր զավակներին ու Արցախը, որովհետեւ ելքը չէիք կանխատեսել։



Փայփայեք նրանց, ում չկորցրինք, որովհետև հիասթափությունը մահից ավելի անողոք է։

Հիասթափությունը մի ժողովրդից, որը թիկունքը բավականաչափ չէր ամրացրել քեզ պատերազմ ճանապարհելուց առաջ և դա չխանգարեց, որ տուրք չտար իր եսակենտրոն արկածախնդրությանը։

Իսկ ազնիվ զինվորը հաղթել է, որովհետև նրանից պահանջվել է անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել կյանքը, և ինքը չի խնայել։

Ծով alizé

Сообщение Փայփայեք նրանց, ում չկորցրինք, որովհետև հիասթափությունը մահից ավելի անողոք է…. появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->