>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սկզբունքային կարևորություն ունի Ղարաբաղի հարցի վերջնական լուծման եւ Արցախի կարգավիճակի հարցը:


Հայ ժողովրդին ուղղված ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս մասով մեր անելիքները չեն փոխվում, եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն: Նա ընդգծել է, որ, ըստ էության, Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ:







Քոչարյանի զոհերը

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին կամ ավելի ճիշտ այն հատվածին, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը Գորիսից մինչեւ Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում նաև Շուշիի հատվածում:


Ռուս խաղաղապահները ապահովելու են նույնպիսի անվտանգություն, և Ստեփանակերտ-Երեւան կապը պետք է լինի հուսալի: Խաղաղապահները ապահովելու են նաեւ Արցախի այդ հատվածի սահմանների անվտանգությունը, այնպես որ խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, և Հայաստանի ու Արցախի կառավարություններն ամեն ինչ կանեն հնարավորինս արագ ավերածությունները վերացնելու, խաղաղ եւ բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար»,- նշել է վարչապետը:


Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->