>

Գրեթե բոլոր հոգեբաններն էլ պնդում են, որ մեր արտաքինը, այդ թվում՝ հագուկապը, անմիջականորեն ազդում է մեր տրամադրության և ինքնավստահության վրա։ Դե իսկ մեր շրջապատի մարդիկ էլ մեր մասին կարծիք են հայտնում ըստ մեր արտաքին տեսքի։ Հենց այդ պատճառով էլ հագուստի ընտրությունը շատ կարևոր է։

Ահա մի քանի կարևոր խորհուրդ, թե ինչպես չփչացնել ձեր արտաքինն ու հագուստի ճիշտ համադրություն ընտրել։

Եթե այնքան էլ բարձրահասակ չեք, ապա խուսափեք կարճ կտրված տաբատներ կրելուց, քանի որ դրանք ձեզ ավելի ցածրահասակ տեսք են հաղորդում։




Քոչարյանի զոհերը





Անհավասար շուրթերով լայն զգեստները վաղուց արդեն նորաոճ չեն։

Այսպիսի տիկնիկային զգեստները սազում են 12-ամյա աղջնակներին, բայց ոչ ձեզ։ Հրաժարվեք դրանցից։


Թեև այսպիսի բլուզներն ընդգծում են ձեր գոտկատեղը, բայց միաժամանակ դրանք նաև ձեզ ավելի գեր տեսք են հաղորդում։

Այսպիսի լայն, շատ լայն վերարկու կրելով դուք միմիայն անճաշակ մարդու տպավորություն կթողնեք։



Երկար վզով բլուզներն այո, գեղեցիկ են, բայց ոչ միշտ։ Դրանք կիպ են, ուստի ընդգծում են մարմնի բոլոր մասերը։ Երկարավիզ բլուզները գեղեցիկ են նայվում, երբ դրանց շուրթերը դրվում են տաբատի կամ կիսաշրջազգեստի տակ։ Ուշադրություն դարձրեք նաև թևերի երկարությանը․ կիսաթև բլուզներ մի կրեք։

Առանց գոտկատեղի ընդգծման, ուղիղ զգեստները բոլորին միայն գեր տեսք են հաղորդում։ Փոխարենն ընտրեք այնպիսի զգեստներ, որոնք ընդգծում են ձեր գոտկատեղն ու մարմնի այլ մասերը։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->