>

Արդեն մի քանի օր է, ինչ արցախյան տարածաշրջանում դադարել են մարտական գործողությունները, ինչը եղել է համաձայնագրի ստորագրման շրջանակներում, որը հայկական կողմն ընդունել է՝ ելնելով իրավիճակի հրատապությունից:


Նույն համաձայնագրի համաձայն էլ ռուսական բանակի խաղաղապահ զինվորներ են տեղակայվում արցախյան տարածաշրջանի տարբեր հատվածներում, որպեսզի հսկեն տեղացիների ֆիզիկական անվտանգությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք մոտ են գտնվելու ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին:








Քոչարյանի զոհերը

Ռուսական ՏԱՍՍ լրատվականը փոքրիկ նյութ է հանրայնացրել՝ ցուցադրելով խաղաղապահների տեղակայման ընթացքը: Տեսանյութում խոսք է տրամադրվում տեղում գտնվող սովորական քաղաքացիներին:


Լրագրողը հետաքրքրվում է, թե արդյոք տեղացիներն ի՞նչ վերաբերմունք ունեն ռուսական խաղաղապահ զինվորների նկատմամբ: Տեղացիները նշում են, որ ուրախ են, որ ռուսական զինվորներն են հսկելու իրենց անվտանգությունը:

Տիկնանցից մեկը նշել է, որ ուրախ են, որ ռուսներն են եկել օգնելու, իսկ մյուսը փառք է տվել Աստծուն, որ այս ամենը կանգնեցվել է՝ ուրախություն հայտնելով ռուս խաղաղապահների ներկայությամբ: Տեսանյութը կցված է ստորև:



Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->