>

Երբևէ մտածե՞լ եք, որ մոծակները թիրախավորված կերպով միայն Ձեզ են խայթում՝ ցավոտ այտուցներ առաջացնելով ողջ մարմնի վրա, իսկ Ձեր ընկերներին անգամ չեն էլ մոտենում:

Իրականում դա Ձեր երևակայության արդյունքը չէ: ետազոտությունների ընթացքում ապացուցվել է, որ մոծակներն իսկապես ունեն նախընտրություններ, երբ բանը հասնում է արյունը ծծելու համար մարդկանց ընտրելուն: Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Ջերի Բաթլերը հայտնել է, որ «10-ից 1 մարդ է «գերում» մոծակներին»:




Քոչարյանի զոհերը

Իրականում մոծակները արյունը չեն ծծում սնունդ ստանալու նպատակով: Միայն էգ մոշակներն են խայթում մարդկանց, քանի որ նրանք մարդկանց արյան մեջ գտնվող պրոտեինների կարիք ունեն ձվեր դնելու ու նոր մոծակներ ծնելու համար: Մոծակների կողմից խայթելը մարդուն 85%-ով կախված է նրա գենետիկական հատկանիշներից:





Առաջին կարգի արյուն ունեք: Արյան որոշ կարգեր ավելի քաղցր են, քան մյուսները: Ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել, որ 1-ին կարգի արյուն ունեցող մարդկանց 83% ավել հավանականությամբ են խայթում մոծակները: 2-րդ կարգի արյուն ունեցող մարդկանց ավելի հազվադեպ են խայթում, իսկ 3-րդ կարգի արյուն ունեցող մարդկանց՝ միջին հաճախականությամբ:

Մարմնի մեծ չափեր ունեք:Սա կապված է Ձեր նյութափոխանակության մակարդակի կամ ածխածնի երկօքսիդի հետ, որը արտադրում է օրգանիզմը՝ էներգիա այրելով: Մոծակները օգտագործում են ածխածնի երկօքսիդը իրենց թիրախն ընտրելու համար ու կարողանում են զգալ դրա առկայությունը անգամ 50 մետրից:

Մարմնի մեծ չափեր ունեցող մարդի ավելի շատ էներգիա են այրում ու ավելի շատ ածխածնի երկօքսիդ անջատում, որն էլ պատճառն է այն բանի, որ մոծակները նախընտրում են խայթել մեծահասակներին, այլ ոչ երեխաներին: Նրանք նաև ավելի շատ թիրախավորում են տղամարդկանց, քան կանանց, քանի որ հիմնականում տղամարդիկ առավել մեծ չափերի մարմին են ունենում:


Դուք հղի եք: Աֆրիկայում արված հետազոտությունները ցույց են տվել, որ հղի կանանց մոծակները երկու անգամ ավելի շատ են կծում, քան ոչ հղիներին, քանի որ նրանք ավելի շատ CO2 են արտադրում: Հղիության վերջին փուլերում գտնվող կանայք 21%-ով ավելի շատ են արտադրում CO2՝ մոծակների համար էլ ավելի «գրավիչ» դառնալով: Դուք մարմնամարզությամբ եք զբաղվում կամ ֆիզիկապես ծանրաբեռնում եք Ձեզ

Մոծակներին գրավում է կաթնաթթուն, որը մարմինն առաջացնում է ֆիզիկական աշխատանքից հետո քրտինք առաջացնելու հետևանքով: Հետևաբար մոծակները հաճախ խայթում են նրանց, ովքեր վազել են կամ մարմնամարզությամբ են զբաղվել: Դրանից հետո մարմնի ջերմաստիճանը ևս բարձրանում է, որը նույնպես նպաստում է մոծակների խայթմանը:



Գարեջուր կամ մի գավաթ գինի եք ըմպել: Ալկոհոլի օգտագործում է բարձրացնում է նյութափոխանակության մակարդակը , որն էլ թիրախ է հանդիսանում մոծակների համար Կարմիր կամ մուգ գույնի հագուստ եք կրում Բացի հոտից, մոծակները նաև հենվում են իրենց տեսողության վրա: Կարմիրը նրանց համար հիմնական թիրախ է, ինչպես նաև մուգ գույները, ինչպիսիք են սևն ու կապույտը:

Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Դեյը հայտնել է. «Մոծակները խնդիր ունեն անգամ ամենաթույլ քամու ժամանակ թռչելու, հետևաբար նրանք հնարավորինս մոտ են թռչում գետնին: Թիրախն ընտրելը ավելի հեշտ է, եթե այն մուգ գույն ունի, քանի որ բաց գույները այնքան էլ լավ չեն երևում: Ձեր մարմնի որոշ քիմիական նյութեր իսկապես գրավում են մոծակներին

Մարդիկ, որոնց օրգանիզմը որոշակի թթուներ է արտադրում, օրինակ՝ կաթնաթթու, ուրիկաթթու և/կամ մաշկի մակերևույթին ունեն ստերոիդների ու խոլեստերինի  բարձր կոնցենտրացիա, գրավում են մոծակներին: Լոնդոնի Հիգիենայի ու արևադարձային բժշկության դպրոցում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնց ավելի հազվադեպ են խայթում, մոծակների համար «այլ հոտ» ունեն՝ գրեթե տհաճ բույր:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->