>

Ինչպես տեղեկացրել է SHAMSHYAN.com-ը, այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։


Ժամը 10։00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 100 մետր առաջ ընթանալով, հայտնվել ձորակում։








Քոչարյանի զոհերը

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։


ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վթար հետևանքով զոհերից մեկը araratnews.am-ի լրագրող Սոնա Դավթյանն է:



Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Սոնա Դավթյանի ընտանիքին և հարազատներին:

Сообщение Ցավալի լուր․ Վթարի հետևանքով մահացել է լրագրող Սոնա Դավթյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->