>

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Դեպի Քարվաճառ մեկնումը չեղարկելու մասին

Արձանագրում ենք, որ.





1. Գործող վարչակազմն ամեն ինչ անում է մեր բոլոր ձեռնարկումները խափանելու համար: Մասնավորապես՝ դեպի Քարվաճառ մեկնելու վերաբերյալ այսօր առավոտյան հրապարակված հայտարարությունից հետո որոշում է կայացվել հավաք կազմակերպելու համար հարուցված անհեթեթ քրեական գործով Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամների հարցաքննությունները նախապես ծանուցված նոյեմբերի 18-ի փոխարեն անցկացնել վաղը՝ նոյեմբերի 14-ին: Այդ մասին նոր ծանուցագրերը ոստիկանության միջոցով ներկայացվել են այսօր երեկոյան:





Բացի այդ՝ իրավապահ մարմինների մեծաքանակ խմբերը ցուցադրաբար հսկում են Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամների, առաջին հերթին՝ Ժիրայր Սէֆիլյանի տեղաշարժը:


2. Վարչակազմի ներկայացուցիչների վարքագծից ակնհայտորեն պարզ է դառնում, որ վերջիններիս համար աթոռները պահպանելը վեր է ամեն ինչից և հանուն դրա նրանք պատրաստ են կիրառել իրավական և այլ բնույթի բռնության միջոցներ, անգամ հրահրել բախումներ:

3. Մեզ համար առաջնահերթություն է դեռևս պատերազմական վիճակում գտնվող մեր երկրի ներկայիս փխրուն ու գերլարված մթնոլորտում բախումների և քաոսային զարգացումների բացառումը, քանի որ դա կարող է հանգեցնել էլ ավելի մեծ կորուստների:



Վերը նշվածի հաշվառմամբ հայտարարում ենք, որ.
1. չեղարկվում է դեպի Քարվաճառ մեկնելու նախաձեռնությունը,

2. Քարվաճառը թշնամու վերահսկողության տակ անցելու պատասխանատվությունը մնում է վարչակազմի վրա:
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
Երևան, 13 նոյեմբեր 2020 թ., ժամը 21: 30

Сообщение Րոպեներ առաջ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարությամբ է հանդես եկել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->