>

Հասկացիր, թե իրականում ինչ ես ցանկանում: Դա կօգնի քեզ դադարել թիթեռների հետևից վազել ու կօգնի անցնել ոսկին գտնելու գործին: Ուիլյամ Մոլթոն Մարսդեն

Կյանքի իմաստը բացահայտելն այնքան էլ հեշտ չէ, երբ չգիտես՝ որտեղից սկսել: Ամեն ինչ սկսվում է այն ժամանակ, երբ գիտակցում ես, որ քո ամեն մի փոքրիկ քայլը մեծ նշանակություն ունի և որ դու կարող ես աշխարհն ավելի լավը փոխել, եթե գտնես նպատակդ ու ճիշտ ճանապարհով առաջ քայլես: Դու ունես անհրաժեշտ ամեն ինչ, որոնք, սակայն, մինչ այժմ անտեսել ու կարևոր չես համարել:




Քոչարյանի զոհերը

Արա այն, ինչը քեզ յուրահատուկ է դարձնում: Յուրաքանչյուր անհատ ունի միայն իրեն հատուկ յուրահատկություն, որը նման չէ մյուսներին ու որն անհրաժեշտ է պահպանել: Ճանաչիր քո ուժեղ կողմերը, քո կրքերը ու քեզ համար կարևոր արժեքները: Մի փորձիր տրորել ու ճնշել ոգիդ՝ հայտնվելով «ընդունվածի» հոսանքի մեջ, այլ հետևիր սրտիդ ու քո սեփական բոցավառվող ուղով ընթացիր ու հետք թող մյուսների համար:





Ինքդ քեզ առաջնորդիր: Երբ ինչ-որ բան ես անում, ուշադրություն դարձրու զգացմունքներիդ: Ե՞րբ ես կորցնում ժամանակի զգացումը, ի՞նչն է քեզ առավել բավարարվածություն պարգևում: Զգացմունքները քեզ ճիշտ ուղով կառաջնորդեն:

Ի՞նչ ես սիրում անել: Չէ, իսկապես, երբևէ այս հարցն ինքդ քեզ տվե՞լ ես ու անկեղծորեն պատասխանել: Արա դա, հենց հիմա:


Հարցրու ինքդ քեզ՝ ինչ կանեիր, եթե ոչ մի սահմանափակում չունենայիր: Իսկ ինչ, եթե ասեմ, որ ոչ մի սահմանափակում էլ գոյություն չունի, բացի նրանցից, որոնք ինքդ ես քեզ համար սահմանել և որոնք թույլ չեն տալիս քեզ առաջ շարժվել:  Փորձիր այս վարժությունը. թուղթը բաժանիր երկու հավասար մասի՝ վերևում գրելով նպատակդ: Առաջին սյունակում գրիր, թե ինչ պետք է անես նպատակիդ հասնելու համար, երկրորդ սյունակը այն բաների համար է, որոնք խանգարում են քեզ հասելու նպատակիդ, սակայն դրանք գրի առնել պետք չէ, փոխարենը յուրաքանչյուր բան որ կանցնի մտքովդ, դրա փոխարեն գրի առ այն, թե ինչպես կարող ես հաղթահարել այդ խոչընդոտը:

Ի՞նչ կհամարձակվեիր երազել ուիրականացնելեթե իմանայիր, որչես ձախողվիԻսկ ի՞նչն է խանգարում քեզ հասնելու երազանքիդ: Փորձիր հասկանալ վախերիդ պատճառը ու դեմ-հանդիման դուրս արի դրանց: Հիշիր, որ ոչինչ մի անգամից չի լինում և ամեն ինչ ջանք ու աշխատանք է պահանջում: Միակ բանը, որ անհրաժեշտ է, քայլելն է՝ հասնելու համար այնտեղ, ուր ցանկանում ես: Քայլիր որքան էլ ճանապարհը փշոտ ու ցավոտ լինի:



Ժամանակն է գործի անցնելու: Նշիր այն 5 նպատակները, որոնք ունես մոտակա երեք տարիներին հասնելու համար: Ընտրիր դրանցից այն մեկը, որն առավել դրականորեն կանդրադառնա կյանքիդ վրա: Գրի առ բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ է նպատակիդ հասնելու համար: Այնուհետև միանգամից գործի անցիր, ու փոքրիկ քայլերով մոտեցիր նպատակիդ:

Մարդու և նրա կյանքում իր ուզածին հասնելու միջև միակ խանգարող բանը, փորձելու նրա կամքն է ու հավատատքը, որ դա հնարավոր է: Ռիչարդ Դևոս

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->