>

ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոունը և Ջեքի Սփեյերը ԼՂ խնդրի առնչությամբ նամակով դիմել են ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Այս մասին տեղեկացվում է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։ Կոնգրեսականները նամակում իրենց մտահոգությունն են

հայտնել ԼՂ շուրջ ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ, քանզի այն չի լուծում վիճելի տարածքների կարգավիճակի հարցը։ «Այս շաբաթ ձեռք բերված զինադադարը ոչ մի օգուտ չի տալիս հիմնարար տարածքային վեճը կարգավորելուն կամ կայուն և արդարացի խաղաղություն







Քոչարյանի զոհերը

ապահովելուն: ԱՄՆ-ը պետք է աշխատի Մինսկի խմբի հետ՝ վճռելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այնպես, որ համահունչ լինի ինքնորոշման իրավունքին»,- ասված է հայտարարության մեջ: Կոնգրեսականները նաև հույս են հայտնել, որ ԱՄՆ-ը կվերանայի Թուրքիայի և Ադրբեջանի

հանդեպ քաղաքականությունը: Բացի այդ, նշվում է, որ ԱՄՆ-ը պետք է ամրացնի կապերը Հայաստանի հետ, կրկին ներգրավվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման նպատակով: Նաև նշվում է, որ այս շաբաթ ձեռք բերված զինադադարը չի նպաստում հիմնական տարածքային վեճի կարգավորմանը կամ կայուն խաղաղության ապահովմանը։


US Congressmen Adam Schiff, Frank Pallone և Jackie Speyer wrote a letter to US President-elect Joe Biden regarding the Nagorno-Karabakh conflict. This is reported on the Facebook page of the Armenian National Committee of America. In the letter, the congressmen expressed their concern over the agreement reached on Nagorno-Karabakh, as it does not resolve the issue of the status of disputed territories. “The ceasefire reached this week is of no use in resolving the fundamental territorial dispute or


in ensuring a lasting, just peace. “The United States must work with the Minsk Group to resolve the status of Nagorno-Karabakh in a manner consistent with its right to self-determination,” the statement said. The congressmen also expressed hope that the United States would reconsider

its policy towards Turkey and Azerbaijan. In addition, it is noted that the United States should strengthen ties with Armenia, re-engage in the OSCE Minsk Group negotiation process for a long-term settlement of the conflict. It is noted that the ceasefire reached this week does not contribute to the settlement of the main territorial dispute or the provision of lasting peace.

Сообщение Ալիև բռնվի💪💪Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ դիմել են Բայդենին՝ կոչ անելով վճռել ԼՂ կարգավիճակը․ ANCA появились сначала на .


от admin

-->