>

Aravot.am-ը գրում է.


Այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ԱԺ-ն չպետք է կառավարության դակիչ մարմինը լինի, ինքն էլ պետք է ունենա իր օրակարգը:








Քոչարյանի զոհերը

Սա հաշվի առնելով՝ ՀՀԿ-ականները իրենց օրենսդրական նախաձեռնություններն են ուզում ունենալ ու անցկացնել: Շարմազանովն ասաց, որ ինքն անձամբ մի քանի օրենսդրական նախագիծ է բերելու. «Ամենաառաջին օրենսդրական նախաձեռնությունը լինելու է «Երեխաների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն եւ օրենքով պղծության եւ համասեռամոլության քարոզը պետք է արգելվի: Լսումներ ենք անելու այդ թեմայով, բազմաթիվ, նաեւ ԶԼՄ-ների հետ կապված նախաձեռնություններ, այդ ֆեյքերի, հայհոյանքների, այլանդակությունները, որ տեղի են ունենում: Եվ արդարադատության ոլորտում, ե՛ւ արտաքին քաղաքականության ոլորտում ունենալու ենք նախաձեռնություններ: Պառլամենտը պետք է բնականոն հունով աշխատի»:


Ավելի ուշ Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են պատրաստվում արգելել նույնասեռականության քարոզը, ասենք, Էլթոն Ջոնին արգելելո՞ւ եք գա Հայաստան ու քարոզ անի՝ Շարմազանովը պատասխանեց, որ դա քննարկման թեմա է, գալ չեն արգելում, բայց եթե պիտի գա ու ՀՀ քաղաքացիների, երեխաների մոտ իր ընկերոջ հետ համբուրվի՝ դա նույնասեռականության քարոզ է:

Շարմազանովի խոսքով՝ «Ես չեմ ուզում սա կապել միայն Էլթոն Ջոնի հետ»: Մեր հարցին՝ եթե պիտի արգելեք, որ Էլթոն Ջոնն իր ընկերոջ հետ չհամբուրվի հայաստանյան փողոցներում, այդ դեպքում պիտի արգելվի նաեւ մյուս երկու սեռերի համբուրվելը փողոցում՝ Շարմազանովը պատասխանեց. «Եթե մյուս երկու սեռերի համբույրից ծնվում է առողջ երեխա, երկու նույն սեռերի համբույրից ծնվում է շատ վատ բան»:



Նյութի աղբյուր՝ aravot.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->