>

Կլարա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Արդեն մեկ ամսից ավել է ինչ «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նոր տնօրեն ունի: Հայտնի իրադարձություններից հետո նախկին տնօրերնն ազատվեց պաշտոնից: Իսկ երեկ արդեն այդ նույն բժշկական կենտրոնում զարհուրելի միջադեպ է տեղի ունեցել․ գողացել են մահացած 22-ամյա Վալերիա Սորոկինայի նշանադրության մատանին․․․Անմարդկային քայլ, որը ոչ մի արդարացում չունի:




Քոչարյանի զոհերը

Ներկայիս տնօրենը Նորք Մարաշ բժշկական կենտրոնի նախկին բժիշկներից է, ով կառավարման ոլորտում անփորձ է, ու փաստորեն չի կարողանում գործից գլուխ հանել:





Ինչպես նախկինում, այսօր էլ հիվանդանոցներում մարդիկ են մահանում, ուզենք, թե ոչ, բայց այն, ինչ կատարվել է այսօր, նախկինում երբևէ չենք լսել, անգամ չենք էլ պատկերացրել: Բայց փաստը մնում է փաստ:

Մահացածը ՌԴ քաղաքացի երիտասարդ աղջիկ էր, ով այստեղ էր նշանածի հետ, որպեսզի ընտանեկան միությունը Զագսով վավերացնեին Հայաստանում: Ու նման զարհուրելի միջադեպ․․․


Այս ողջ ընթացքում բացի պոպուլիստական հայտարարություններից, անհիմն մեղադրանքներից ու բաժակաճառերից բացի ոչ մի ռեալ քայլ չի արվել ոլորտի բարեփոխման, կատարելագործման համար: Փոխարենը որքան հնարավոր է այն ավելի խոր անդունդն են նետել: Ինչ չէինք տեսել՝ տեսանք, ինչ չէինք լսել՝ լսեցինք:



Ցավակցություններս հարազատներին ու ներեք մեզ, թե կարող եք:

Նկարում Վալերիան է ու այն մատանին, որը նրանից գողացել են:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->