>

«Երեկ կեսգիշերին Հրազդանի կամրջի տակ հայտնաբերվել է ցուցարարի դին, որը օրերս խորհրդարան մուտք գործելուց հետո, նստել էր Աժ նախագահ Արարատ Միրզոյանի բազկաթոռին և ծխել»։






loading...


Սոցիալական հարթակում տարածված այս տեղեկությունը Panorama.am-ը ճշտեց ոստիկանությունից։


Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին՝ երեկ ժամը 22։25-ին ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ մի երիտասարդ իրեն ցած է նետել Կիևյան կամրջից։

«Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 22։20-ին 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու միջոցով։ Նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»։



Ուղղում. Ավելի ուշ պարզվեց, որ ԱԺ նախագահի աթոռին նստած ծխող տղայի անունը Ռաֆիկ է։ Մահացած գտել են նրա կողքին կանգնած՝ դրոշով փաթաթված երիտասարդին։

Աղբյուր


add
loading...
.

от admin