Կամավորական Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«4,750 զոհ: Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե դա ինչ աղետ է բոլորիս, մեր երկրի, մեր զոհված հերոսների ընտանիքների համար։
Քոչարյանի զոհերը
Եվ հիմա ազգովի պետք է փոխենք մեր լուսանկարները և միայն աղոթենք Աստծո՞ւն:
Անվերջ կրկնելու ենք, որ մեղավոր է նախկին իշխանությունը, որը տապալել է բանակը (ի դեպ, գրեթե 3 տարվա ընթացքում նրանցից ոչ մեկը չի բանտարկվել բանակում լայնամասշտաբ կոռուպցիոն սխեմաների համար):
Ժողովուրդ, ուշքի եկեք։
Եթե այս թվերը համապատասխանում են իրականությանը, բոլոր պատասխանատուները պետք է անհապաղ կանգնեն դատարանի՝ ռազմական տրիբունալի առջև, քանի դեռ երկրում ռազմական դրություն է, և պատժվեն ռազմական դրության օրենքներով»։