>

Խորհրդային և ռուսական կինոյի հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մտերիմներն ու գործընկերները հայտնել են դերասանի մահվան պատճառները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ջիգարխանյանի ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ բժիշկները հիվանդանոցում փորձել են փրկել դերասանի կյանքը, սակայն՝ ապարդյուն: «Ցավոք, նրա

առողջական վիճակն էր այդպիսին: Բավական ծանր հիվանդ էր»,- նշել է Սողոմոնյանը: РЕН-ТВ-ն վերջինս հայտնել էր, որ դերասանի մոտ սրվել էին քրոնիկ հիվանդությունները, վերջին շրջանում նա հիվանդանոցում է գտնվել: «Եղել էին անդառնալի գործընթացներ, որոնք հնարավոր չէր կանգնեցնել: Առավոտյան 6-ին սրտի կանգ է գրանցվել»,- պարզաբանել է Ջիգարխանյանի ընկերը: Ռեժիսոր Սերգեյ

loading...




Վինոգրադովն էլ տեղեկացրել է, որ դերասանի մահը որևէ կերպ կապված չէ կորոնավիրուսի համավարկի հետ: Հիշեցնենք, որ լույս նոյեմբերի 14-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: Հայտնի է, որ 2019 թվականի ամռանը





Ջիգարխանյանը պլանային հետազոտությունների նպատակով հոսպիտալացվել էր՝ չնայած, որ լրատվականները հայտնում էին նրա ծանր վիճակի մասին: Իսկ 2018 թվականին նա հինգ անգամ հոսպիտալացվել է: Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝


Երևանում: Նա ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, դրա տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: Ջիգարխանյանը ԽՍՀՄ ամենաշատ նկարահանվող դերասաններից է եղել, կինոյում և հեռուստաֆիլմերում նա ավելի քան 250 կերպար է մարմնավորել:

The close friends and colleagues of Armen Jigarkhanyan, an Armenian actor of Soviet-Russian cinema, People’s Artist of the USSR, have stated the reasons for the actor’s death, RIA Novosti reports. According to Jigarkhanyan’s friend Arthur Soghomonyan, the doctors in the hospital tried to save the actor’s life, but in vain. “It simply came to our notice then. He was quite ill, “said



Soghomonyan. РЕН-ТВ reported that the actor had chronic diseases, he was recently hospitalized. “There were irreversible processes that could not be stopped. A heart attack was registered at 6 in the morning, “Jigarkhanyan’s friend explained. Director Sergei Vinogradov said that the actor’s death was not related to the coronavirus outbreak. It should be reminded that Armen Jigarkhanyan, an Armenian actor of the Soviet’s Russian cinema, theater and television, People’s Artist of the USSR, passed away on November 14 at the age of 85. It is known that in the summer of 2019 Jigarkhanyan was

hospitalized for planned examinations, despite the fact that the media reported about his serious condition. And in 2018, he was hospitalized five times. Armen Boris Jigarkhanyan was born on October 3, 1935 in Yerevan. He is a laureate of two state awards of the Armenian SSR, one of the founders of the Moscow Drama Theater, its director and artistic director. Jigarkhanyan was one of the most filmed actors in the USSR, he played more than 250 characters in movies and TV shows.

Сообщение Մանրամասներ, ահա, թե ինչ է եղել իրականում. դերասանի մահվան պատճառը появились сначала на .


add
loading...
.

от admin