>

<Հիվանդանոցում հետս մի զինվոր կա պառկած…Գիշերը 3։30֊ի կողմերն էր արդեն․․․ Դեպքը երեկ չէ մյուս օրն է տեղի ունեցել , և ասեմ, որ չեմ փոշմանել արածիս համար․․․









Հարություն Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հետս մի զինվոր կա պառկած հիվանդանոցում, դե գիշերը չենք կարողանում քնել, սկսեցինք դեսից դենից խոսել, պարզ դարձավ, որ տղան գնացել է ծառայության ,

մինչև հասել է հերթական արձակուրդի ժամանակը , կորոնավիրուսի համաճարակն է սկսվել , այնուհետև պատերազմը, որի պատճառով տուն չի գնացել շատ երկար ժամանակ։ Գիշերը խոսակցության ընթացքում ասացի՝ ինչն ես ամենաշատը կարոտել , ասաց՝ գյուղս , գյուղիս փողոցները ,


թաղերը նույնիսկ ստոլբեքը, հավանածս աղջկա թաղը։ Գիշերը 3։30֊ի կողմերն էր արդեն, չեմ իմանում ինչ անցավ մտքովս ասացի՝ -Հելի գնում ենք տեղ։ Զարմացած դեմքիս է նայում. -Ո՞ր։ -Ձեր գյուղ, ֆռանք գանք։ -Ինչպե՞ս, ինչո՞վ։ -Ավտոս հիվանդանոցի բակում է , մեկ է չենք քնում , գնանք պտտվենք գանք։ Միտքս դուրն եկավ։



Մուղամով դուրս եկանք և ուղիղ իրենց գյուղ։ Փողոցներով ֆռացինք, հավանած աղջկա թաղ մտանք, իջանք գյուղի կենտրոն ,նստեց մի հինգ րոպե իրանց беседка-ին , ֆռացինք հետ եկանք հիվանդանոց։

Դեպքը երեկ չէ մյուս օրն է տեղի ունեցել , և ասեմ, որ չեմ փոշմանել արածիս համար։ Կյանքը շարունակվում է, լավ է լինելու…

Աղբյուր


от admin

-->