>

ArmLur.am-ի տեղեկություններով` Ազգային Ժողով ներխուժած երիտասարդի մահվան գործով կա ականատես վկա: Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն ականատեսը տեսել է, թե ինչպես է երիտասարդը իրեն ցած նետել կամրջից:









Քոչարյանի զոհերը

Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ մինչ այս դեպքը Գառնիկ Պետրոսյանը հայտնվել էր արդեն իրավապահների տեսադաշտում եւ նրա մասով գործընթաց էին սկսել նոյեմբերի 10-ին իրականացրած գործողությունների համար:Մասնավորապես այն, որ նա մի խումբ անձանց հետ ներխուժել էր Ազգային ժողով եւ մեկ այլ երիտասարդի հետ նստելով Ազգային ժողովի նախագահի աթոռին, լուսանկարվում էր:

Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին Հրազդանի կամրջի տակ հայտնաբերվել է 27-ամյա երիտասարդի դի, որը նոյեմբերի 10-ի առավոտյան մեծ թվով մարդկանց հետ մտել էր խորհրդարան: Նա նստել էր ԱԺ նախագահության աթոռին՝ եռագույնը ուսին: Եվ ահա զարմանալի զուգադիպությամբ երիտասարդի դին Ազգային ժողով ներխուժելուց 5 օր անց գտան Հրազդան կամրջի տակ:


Սպանություն, թե ինքնասպանություն, ցույց կտա տարվող քննությունը: Ի դեպ դեպքի մասին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում էին, որ երեկ ժամը 22։25-ին ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ մի երիտասարդ իրեն ցած է նետել Կիևյան կամրջից։



«Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 22։20-ին 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու միջոցով։ Նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»։

Հավելենք, որ Գառնիկ Պետրոսյանը ապրում էր Ներքին Շենգավիթում:

Աղբյուր


от admin

-->