>

Բաղադրիչներ

  • ալյուր — 1,5 բաժակ
  • սպիտակաձավար — 1,5թ/գ
  • սոդա — 1/4թ/գ
  • կեֆիր — 1ճ/գ
  • ջուր — 2 բաժակ (տաք)
  • շաքարավազ — 1,5 բաժակ
  • հյութ կիտրոնի — 1թ/գ
  • ձիթայուղ

Պատրաստման եղանակ

Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, սպիտակաձավարը, սոդան, կեֆիրն ու 1 բաժակ տաք ջուրը: Ծածկում ենք ամանը ցելոֆանով և թողնում 2 ժամ տաք վայրում:




Քոչարյանի զոհերը

jelabi-2





Կաթսայի մեջ լցնում ենք 1 բաժակ տաք ջուրը, շաքարավազը, կիտրոնի հյութն ու դնում միջին կրակի վրա, հասցնում եռման աստիճանի, թողնում ևս 5 րոպե և հանում կրակի վրայից:

Եփած օշարակը թողնում ենք, որ սառչի:

jelabi-3


Խորը թավայի մեջ լցնում ենք ձիթայուղն ու դնում միջին կրակի վրա:

Ապա խոհարարական պարկի մեջ ենք լցնում ստացված խմորը և պարուրաձև շարժումներով ճզմում արդեն տաքացված ձեթի մեջ: Տապակում ենք ջալեբիները 2 կողմից մինչև ոսկեգույն երանգի առաջացումը:



jelabi-4

Պատրաստի ջալեբիները շարում ենք անձեռոցիկի վրա (որպեսզի ավելորդ ձեթը քամվի), ապա թաթախում պատրաստի օշարակի մեջ, թողնում 10 րոպե և մատուցում:

jelabi-5

Ի դեպ՝ օշարակի փոխարեն կարող եք թաթախել ջալեբին մեղրի կամ հալեցրած շոկոլադի մեջ։

Նյութի աղբյուր՝ cooks.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->