>

Տրանսպորտի մեջ, երբ իրար էին մարդիկ անպատվում, նիկոլին ու քոչոսերժին թաղում հանում, լուռ էր մի կին, ում լռությունը պայթեց բարձր գոռալով…

ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՐԴԱԼ․․․ ԱՆԳԻՆ ԽՈՍՔԵՐ․․․




Քոչարյանի զոհերը

Տրանսպորտի մեջ, երբ իրար էին մարդիկ անպատվում, նիկոլին ու քոչոսերժին թաղում հանում, լուռ էր մի կին, ում լռությունը պայթեց բարձր գոռալով… Ջուլիետա Ասատրյանի հուզիչ գրառումը, որ շատ բան կփոխի յուրաքաչյուրիս մեջ





Ջուլեիտա Ասատրյանը գրում է. Տրանսպորտի մեջ, երբ իրար էին մարդիկ անպատվում, նիկոլին ու քոչոսերժին թա-ղում հանում, լուռ էր մի կին, ում լռությունը պայ-թեց բարձր գոռալով(ու էնքան ցավ կար այդ ձայնի մեջ)

— Լռեք բոլորդ հիմա խնդրում եմ ձեզ: Ու սկսեց հերթով իրենց կոկորդը պատռողներին հարցնել, թե իրենց հարազտներից, ով է սահմանին, կամ ով է եղել թեկուզ մի քանի օր: Քսան հոգուց մի երկու հոգի արձագանքեց…Կինը շարունակեց, ցիտում եմ բառացիորեն՝


— Ժողովուրդ ես իմ մինուճար 19 տարեկան տղային եմ հանձնել հողին, բայց ես հիմա լուռ եմ, իմ ձայնը բոլորիդ ձայնից բարձր պետք ա լիներ, բայց ես լուռ եմ, համենայնդեպս ես լռում եմ այսօր, վաղը, գիտեք ինչի?, որովհետև պատերազմը ավարտվեց,

այսօր մեր Հերոս տղերքը տուն են գալու, այսօր իմ քրոջ տղան տուն ա գալու, իմ տղեն չի գալու, բայց քանի հազարավոր ընտանիքի աչք այսօր էլ կարոտով չի մնալու, հարևանիս ամուսինն ա գալու, տղուս ընկերներն են գալու:



Հազարավոր մայրեր չեն զգալու իմ ցավը, չեն դառնալու իմ բախտակիցը: Այսպես ենք դիմավորելու 45 օր սահման պահած մեր հերոսներին, հարյուրավոր Աթսներ, տանկեր խո ցած, դիրքեր պահած ու հետ վերցրած մեր արծիվներին, ատելությամբ, չարությամբ, անեծքի խոսքեր փողոցներում ու

տրանսպրտներում աղաղակելով? Լռեք խնդրում եմ, հարգեք տղայիս հիշատակը… Տղաները կգան ու կխոսեն… Բոլորը լռեցին, մի շշուկ անգամ ողջ ճանապարհի ընթացքում չլսվեց…. Խոնարհվում եմ Հերոս ծնած ու կորցրած մայրերի առաջ…..Կներեք մեզ․․․

աղբյուր

Сообщение Տրանսպորտի մեջ, երբ իրար էին մարդիկ անպատվում, նիկոլին ու քոչոսերժին թաղում հանում, լուռ էր մի կին, ում լռությունը պայթեց բարձր գոռալով… ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՐԴԱԼ․․․ ԱՆԳԻՆ ԽՈՍՔԵՐ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->