>

Հեռվից լսվող պայթյունի ձայները և դեպի երկինք ձգվող ծուխը մի պահ պատերազմի պատրանք են ստեղծում։ Սակայն մարտերն ավարտվել են։ Թվում էր` լուրն ուրախալի է, սակայն հարյուրավոր մարդիկ այժմ այրում են սեփական տները՝ այն թուրքին չթողնելու համար։








Քոչարյանի զոհերը

Քարվաճառը գրեթե հայաթափ է եղել, սակայն փողոցներում և դաշտերում կարելի է հանդիպել հատուկենտ տարեցների։ Այս տան բնակիչները նույնպես հեռացել են՝ մոռանալով շանը։Քարվաճառում այժմ կա հայերով լի միայն մեկ վայր՝ Դադիվանքը։ Մնացել են ժամեր՝ շատերի համար սուրբ վայրին հրաժեշտ տալու համար։ Տեր Հովհաննեսը վստահ է, որ վերադառնալու է այնտեղ, ուր մի ամբողջ կյանք է թողնում


Դադիվանքը հսկելու են ռուս խաղաղապահները, սակայն նրանք չեն կարող ապահովել հոգևորականների ան-վտանգությունը։ Ուստի այստեղ մոտակա ժամանակներս նույնպես հայեր չեն լինի, և չի հնչի աղոթք։ Հասցրել են տեղափոխել խաչքարերը և զանգերը՝ վանդալիզմից փրկելու համար։Մինչ եկեղեցում խաչքարերն էին տե-ղափոխում, ռուս զինվորականները դիրքավորվեցին հարակից տարածքում, իսկ մարդկանց հոսքը չէր դադա-րում։

Հայերը վերջին հրաժեշտն էին տալիս Դադիվանքին՝ հույսով, որ կրկին վերադառնալու են այստեղ։


Տեսանյութը ստորև՝

Աղբյուր


от admin

-->