>

Իշխանությունները, Հայաստանն ու Արցախը տանելով պարտության, հիմա էլ փորձում են երկրի ներսում հրահրել քաղաքացիական պատերազմ։ Այս նպատակին հասնելու համար օգտագործում են զինվորական համազգեստ հագնող իրենց աջակիցներին, որոնք սպառնում են գալ ու գնդակահարել բոլորին, ովքեր դեմ են հող հանձնելուն։ Մի կողմ թողնելով այն, որ դժվար է բանական մարդու համար ընկալել, թե ինչպես կարող է հողի համար կյանքը զոհասեղանին դրած զինվորականը կոչ անել հանձնել հողերը առանց մարտի, փորձենք հասկանալ, թե ինչպես են այս տեղեկատվական պատերազմը վարում իրենց քաղաքացիների դեմ իշխանությունները։

Իշխանական պատգամավորները, նախարարները տարածում են տեսանյութեր, որտեղ զինված մարդիկ սպառնում են սպանել իշխանության ընդդիմախոսներին։ Նոյեմբերի 10-ին նման մի տեսանյութ է տարածել իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ Բռնողը։




Քոչարյանի զոհերը

Տարածված տեսանյութում խոսող «կամավորականը» իրականում վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալ Գառնիկ Վարդանյանն է։ Նրա ծառայակիցները տեղեկացնում են, որ Վարդանյանն իրականում պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Գորիսի տարածքում, ինչպես ՔՊ ջոկատի մյուս անդամները։





Գառնիկ Վարդանյանի տեսաուղերձը գալիս է ապացուցելու, որ իշխանություններն են կանգնած այս ահաբեկչական գործողության հետևում։ Իշխանությունները խախտելով Սահմանադրությունը փորձում են զինված ուժերի կազմում ներառված քաղաքացիներին ներգրավել քաղաքական գործընթացներում և ճնշել ընդդիմախոսներին։


The authorities, defeating Armenia and Artsakh, are now trying to provoke a civil war inside the country. To achieve this, they use their supporters in military uniforms, who threaten to come and shoot anyone who opposes the surrender of land. Leaving aside the fact that it is difficult for an intelligent person to understand how a soldier who sacrificed his life for the land could call for the surrender of the lands without a fight, let us try to understand how the authorities wage this information war against their citizens.

Pro-government deputies and ministers distribute videos where armed men threaten to kill opponents of the government. On November 10, such a video was spread by pro-government MP Hayk Sargsyan, Shish Brnogh.



The “volunteer” speaking in the spread video is in fact Garnik Vardanyan, the deputy head of the “Service” SNCO of the Prime Minister’s Office. His colleagues inform that Vardanyan was in fact in the territory of Goris during the whole war, like the other members of the CP detachment.

Garnik Vardanyan’s video message comes to prove that the authorities are behind this terrorist act. ” By violating the Constitution, the authorities are trying to involve the citizens included in the armed forces in political processes, to put pressure on the opposition.

Сообщение Սպառնացող «կամավորականը» իրականում վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալ Գառնիկ Վարդանյանն է. Politik.am-ի բացահայտումը появились сначала на .


от admin

-->