«Որոշել էի, որ լռելու եմ, բայց որոշ սրիկաներ շարունակում են իրականությունը խեղել». Դավիթ Սանասարյան — ingablog

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստանիսլավ Եժի Լեցն ասում էր՝ «Մենք գիտեինք, թե հասել ենք հատակին, բայց ներքևից մեկը թակեց….»:


Որոշել էի, որ լռելու եմ ու մեծ հաշվով լռում եմ դեռ, բայց այս ծանր ու ճակատագրական օրերին, երբ վտանգի ու աղետի գլխավոր բաժինը դեռ առջևում է, երբ մեր մայրերից շատերը դեռ իրենց որդիների դիերը չեն ստացել ու զուգահեռաբար Եռաբլուրում ու այլուր մեր հերոս տղերքին ենք հուղարկավորում, որոշ ճակատագրապաշտ սրիկաներ շարունակում են կեղծիքն ու փորձում իրականություն խեղել։


Չէի ուզում ասել, թե ինչ եմ արել, ու կարևոր չի, և իրականում բավարար չենք արել մեծամասնությունս, բայց կանգնեն լրատվամիջոցների ու մարդկանց առջև ու հարցնե՞ն, թե արդյոք Դավիթ Սանասարյանը գնացել է առաջնագիծ, և իրենք իրենց պատասխանեն՝ ոչ, հուշում եմ, որ եթե իրականում ուզում են, թող փորձեն ճշտել, թե արդյոք Հադրութի սարերում մասնակցել եմ դիվերսիոն խմբի ճանապարհը փակելուն, թե ոչ, Հադրութում մասնակցել եմ քաղաքի պաշտպանությանը թե ոչ, արդյոք Մատաղիսի կողմերը շուրջ տասն օր եղել եմ, թե ոչ, թիկունքային ապահովման մասով պետք էլ չի որ ճշտեն, կարևոր չի։ Ինչ արել եմ, արել եմ՝ «ոչ մի թիզ հող չզիջելու» գաղափարիս ու հողս պաշտպանելու համար, և այսօր, ո՛չ հարգելի սրիկաներ, կեղծիքի ձեր մենաշնորհը ստոպ տվեք, դրա ժամանակը չի։


Թող ինձ ներեն կորուստ ունեցած բոլոր ծնողները, կանայք, հարազատները, որ չդիմացա այս սադրանքին, ինչ էլ արել եմ քիչ եմ արել, դուք որդի, ամուսին ու եղբայր եք կորցրել, հավերժ փառք ու խոնարհում»։

Сообщение «Որոշել էի, որ լռելու եմ, բայց որոշ սրիկաներ շարունակում են իրականությունը խեղել». Դավիթ Սանասարյան появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.